«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի որոշումն ավելի շատ պայմանավորված է որոշակի ակնկալիքներով: Մենք անընդհատ փորձում ենք թերագնահատել Նիկոլ Փաշինյանին՝ նրան ներկայացնելով ապիկար. բնականաբար, ունի ապիկարություն, անմեղսունակություն և, ինչո՞ւ չէ՝ հանցավոր մտադրություն, բայց այստեղ կա նաև որոշակի քաղաքական ակնկալիքների նպատակ»:
Ղազախստանում անկարգությունների հետևանքով բիզնեսին հասցված վնասի չափը կազմում է ավելի քան 88.1 մլրդ տենգե (ավելի քան 200.4 մլն ԱՄՆ դոլար):
Այսպիսով, վարչապետ կոչեցյալը հերթական անգամ ցուցադրեց իր թքողական վերաբերմունքն ազգային շահերի նկատմամբ, նրան չի հետաքրքրում, որ ազգայնականորեն տրամադրված ղազախներն ինչեր կարող են անել Ղազախստանի հայերի հանդեպ։
Ալմաթիի օդանավակայանը փակ կլինի մինչև հունվարի 10-ը:
«Ղազախստանում չափազանց բարդ իրավիճակ է ստեղծվել, որի հիմքում, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին ներքաղաքական կոնտեքստն է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ղազախստանյան իրադարձություններին ու ՀԱՊԿ որոշմանը՝ միջամտել իրավիճակին։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ հանրապետության տարածքում ահաբեկչական հարձակումների օջախները պահպանվում են, և դրանց դեմ վճռական պայքարը կշարունակվի:
Ղազախստանի մի շարք շրջանների խանութներում, հիպերմարկետներում կրկին սկսել են բանկային քարտերով վճարումներ ընդունել:
Ալմաթիի փողոցներում անցակետեր են տեղադրվել, կա զինտեխնիկա:
Ղազախստանի որոշ հատվածներում շարունակվող անկարգությունների համատեքստում երկրում համացանցի հասանելիությունը կրկին արգելափակվել է:
Անհայտ անձինք հայտարարել են Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանություններում պայթյունի վտանգի մասին՝ պահանջելով դուրս բերել զորքերը Ղազախստանից:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսաստանի այն քաղաքացիներին, որոնք դեռ Ղազախստանի տարածքում են, հայրենիք կհասցնի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիան:
Թուրքական ռազմական ինքնաթիռները հունվարի 6-ին և 7-ին տասնյակ անգամներ խախտել են Հունաստանի օդային տարածքը՝ թռիչքներ իրականացնելով հունական կղզիների վրայով:
Եթովպիայի կառավարությունը հունվարի 7-ին հայտարարել է, որ երկխոսություն կսկսի քաղաքական ընդդիմության հետ:
Ալմաթիում տեղի ունեցած բախումների ժամանակ հունվարի 5-ին հրազենային կրակոցից 11-ամյա երեխա է զոհվել, հայտնել է Ղազախստանի երեխաների իրավունքների պաշպանը:
Առաջին ինքնաթիռն Ակտաուից Նուր-Սուլթան կթռչի հունվարի 8-ի երեկոյան:
Նախագահները մտքեր են փոխանակել Ղազախստանում կարգուկանոնի վերականգնմանն ուղղված միջոցառումների շուրջ։
«Միր» և «Միր 24» հեռուստաալիքների հեռարձակումն Ալմաթիում լիարժեք վերականգնվել է:
Եգիպտոսում Սինայի թերակղզում ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ:
Ղազախստանի Ալմաթի քաղաքում կրակոցները շարունակվում են:
Ղազախստանի Ժամբիլյան շրջանում ավելի քան 90 մարդ է ձերբակալվել: Յոթ ոստիկան վիրավորվել է, մեկը՝ զոհվել:
Ղազախստանում ի հիշատակ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի հետևանքով զոհվածների նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը հայտարարել է համազգային սգո օր:
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի օդանավակայանը, որը հունվարի 7-ից վերսկսել է աշխատանքները, ծրագրում է հունվարի 8-ին իրականացնել 6 միջազգային թռիչք:
Ոստիկանությունը Ղազախստանի Ակտաու քաղաքի հրապարակից բերման է ենթարկել բողոքի ակցիայի մի քանի մասնակցի, որոնք հրաժարվել են լքել հրապարակը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 8-ի առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Միացյալ Նահանգները կարծում է, որ Ղազախստանի իշխանությունները ի զորու են հարթել անկարգությունները սեփական ուժերով՝ առանց ՀԱՊԿ ներգրավման:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն կարող տարվել:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել քաղաքացիներին համախմբվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջ՝ ճգնաժամը հաղթահարելու և երկրի ամբողջականությունն ապահովելու համար։
Ղազախստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են հանրապետության Ազգային անվտանգության հանձնաժողովի նախկին նախագահ Կարիմ Մասիմովին. ով մեղադրվում է պետական դավաճանության մեջ:
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում լարային համացանցի հասանելիությունը, որը բացակայում էր հունվարի հունվարի 7-ից, կրկին վերականգնվել է: