Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ընդգծել է ԵՄ երկրների համախմբվածությունը Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:
Ղազախական գործարարության մոտավոր վնասը երկրում ծայր առած անկարգություններից գնահատվում է ավելի քան 93,7 միլիարդ տենգե (ավելի քան 213 միլիոն դոլար): Հունվարի 10-ին այդ մասին հաղորդել է «Ատամեկեն» ձեռնարկիչների ազգային պալատի մամուլի ծառայությունը։
Տարեսկզբից Ղազախստանում ծավալված լրջագույն ներքաղաքական բախումները՝ ահաբեկչական տարրերի կիրառմամբ ու ներիշխանական բախումներով, ստվերել են հետսովետական տարածքում տեղի ունեցող մի շարք այլ իրադարձություններ:
Պակիստանի հյուսիս – արեւելքում եւ հյուսիս – արեւմուտքում առնվազն 35 մարդ է զոհվել, շուրջ 30-ը՝ տուժել ձյան սաստիկ տեղումների եւ հորդ անձրեւների հետեւանքով։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը և Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:
COVID-19-ի դեմ պայքարի հարցերով ԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Դեւիդ Նաբարոն հայտարարել է, որ առնվազն հաջորդ երեք ամիսները դժվարին կլինեն օմիկրոն շտամի բռնկման պատճառով, բայց դրա վերջը մոտ է:
2021թ․ դեկտեմբերի վերջին Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին: Այս մասին հաղորդագրություն էր հրապարակվել Իրանի նախագահի պաշտոնական կայքում:
«Երբ Հայաստանի կառավարությունը ստանձնեց իշխանությունը 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, տպավորություն էր, թե դա հետխորհրդային այս հանրապետությունում խոսքի ազատության նոր դարաշրջան է բացելու: Սակայն տեղի լրագրողները մտավախություն ունեն, որ այդ օրերը կարող են ավարտվել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վիրավորանքի և զրպարտության համար նոր օրենսդրական փոփոխություններ է ներդրել»,- այս մասին գրել է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Վաշինգտոնը ցանկանում է վերսկսել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքն այն պայմաններով, որոնք անընդունելի են Մոսկվայի համար: Այդ մասին Ժնեւում ԱՄՆ-ի պատվիրակության հետ հանդիպումից առաջ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը:
Թուրքական ATAK-ների փոխարեն Պակիստանը ձեռք կբերի չինական WZ-10-ներ։ Ըստ ամենայնի, ամերիկյան կողմին սա ավելի ձեռնտու է։
Ժնեւում սկսվում են ռուս-ամերիկյան կոնսուլտացիաները՝ նվիրված անվտանգության երաշխիքների հարցերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը իրադարձությունների վայրից։
Ամերիկյան «Netflix» ընկերության կողմից ցուցադրվող բազմասերիանոց ֆիլմերից մեկում օգտագործված քարտեզն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։ Դրանում Հայաստանը ներկայացված է եղել իր պատմական սահմաններով՝ ներառելով Թուրքիայի ներկայիս տարածքը։
Ղազախստանի պետքարտուղար Եռլան Քարինը հայտարարել է, որ համաձայն չէ այն գնահատականի հետ, թե հանրապետությունում տեղի ունեցածը գունավոր հեղափոխության փորձ էր։
Ղազախստանը լայնածավալ ճգնաժամ է ապրել հունվարի սկզբին, այն ամենածանրն է դարձել երկրի անկախության ողջ պատմության ընթացքում:
ՀԱՊԿ խաղաղապահ մեխանիզմը, որն առաջին անգամ օգտագործվում է Ղազախստանում, իսկապես աշխատում է. Զաս:
Ղազախստանը միշտ կաջակցի իր դաշնակիցներին. Տոկաևը՝ ՀԱՊԿ տեսակոնֆերանսում:
Ղազախստանի իշխանությունները վերացրել են Ալմաթիի Հանրապետության հրապարակի շրջապատումը, հունվարի 10-ին հաղորդել է ՏԱՍՍ-ը։
Ահաբեկչական պատերազմը Ղազախստանի դեմ համակարգվել է մեկ կենտրոնից. Տոկաև։
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) գնդապետ Ազամատ Իբրաևին մահացած են հայտնաբերել, նախաքննություն է իրականացվում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱԱԿ-ին:
Քիչ առաջ մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների առցանց հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի Ղազախստանում ստեղծված իրավիճակը։
Ղազախստանի իրավապահ մարմինները գրեթե 8 հազար մարդ են ձերբակալել երկրում տեղի ունեցած անկարգությունների պատճառով:
ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնը տեղափոխվել է աշխատանքի շուրջօրյա ռեժիմ, կազմակերպության միացյալ շտաբի օպերատիվ խումբն ուղարկվել է Ղազախստան: Այս մասին լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում:
Նա շնորհակալություն է հայտնել նախագահ Նիկոս Անաստասիադիսին իրեն վստահելու համար և ասել, որ հրաժարականը կապված է 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչները քննարկել են Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերն ավարտել են իրենց տեղակայումը Ղազախստանում և սկսել են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ խաղաղապահների հրամանատար Անդրեյ Սերդյուկովը։
Բարոնուհի Քերոլայն Քոքսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Լորդերի պալատում տեղի ունեցած «Փախստականներ. Զանգվածային տեղահանումներ» խորագրով լսումների ժամանակ:
Ղազախստանի բոլոր շրջաններում իրավիճակը կայունացել է, ազատագրվել են նախկինում գրավված շենքերը, հայտարարել է ՆԳ նախարարի պաշտոնակատար Երլան Տուրգումբաևը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 10-ին կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որը կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Կրեմլից:
Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել ճգնաժամի խաղաղ կարգավորման համար։ Դրսի ռազմական աջակցությունը պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաև բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները։
Ռումինիայի ներքին գործերի նախարար Լուչիան Բոդեն հայտարարել է, որ հունվարի 8-ից սկսած երկրում կտորից պաշտպանիչ դիմակ կրելը հավասար կլինի դիմակ չկրելուն, դիմակի բացակայությանը, որի համար կսահմանվի 570 դոլար տուգանք: