Լավրովը հետաքրքրվել է, թե Հայաստանում կա՞ն արդյոք կվադրոբերներ

Կրեմլում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանն ընդառաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ ու Ռուսաստանում Հայաստանի նորանաշնակ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ զրույցում քննարկել է երեխաների՝ շան պես քայլելու երևույթը, որն այժմ տարածված է։

«Ձեզ մոտ կա՞ն կվադրոբերներ։ Երեխաները շան դիմակ են հագնում։ Դա հիմա ամենագլխավոր նորություններից է։ Քայլում են ինչպես շունը»,-ասել է Լավրովը։

Զրույցի տեսանյութի այս հատվածը հայտնվել է ռուսական տելեգրամ ալիքներում։

Միրզոյանը հաստատել է, որ գիտի կվադրոբերների շարժման մասին՝ այն անվանելով նոր։ Իր հերթին Գուրգեն Արսենյանն ասել է, որ Եվրոպայում կվադրոբերներն արդեն իրենց որակում են որպես «գենդեր»։

Նշենք, որ կվադրոբեր անվանում են այն մարդկանց, որոնք փորձում են նմանվել ինչ-որ կենդանու՝ կատվի, շան, աղվեսի և այլն։ Որպեսզի արտաքինով նման լինեն, հագնում են դիմակներ, ամրացնում պոչ ու հագուստի այլ տարրեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031