Պուտինը կամ Միշուստինը կարող են այցելել Բաքու՝ COP29-ին մասնակցելու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կամ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարող են մասնակցել ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովին (COP29), որը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-22-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, կլիմայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևը։ 

«Ես նախագահի հրամանագրով ղեկավարում եմ Ռուսաստանի պատվիրակությունը, բայց այս տարի հուսանք, որ կա՛մ նախագահը, կա՛մ կառավարության նախագահը ներկա կլինեն։ Ադրբեջանը ռազմավարական կարևոր գործընկեր է, և ես, իհարկե, կցանկանայի, որ կարգավիճակն ավելի բարձր լինի, որ բացմանը լինի կա՛մ նախագահը, կա՛մ կառավարության նախագահը, իսկ հետո բանակցությունների հիմնական մասը ես կհասցնեի իր տրամաբանական ավարտին», – ասել է Էդելգերիևը Ռուսաստանի բնապահպանական ֆորումի շրջանակներում։ 

2023 թվականի դեկտեմբերի 11-ին Կողմերի համաժողովը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ղեկավար մարմինը, հաստատել է Ադրբեջանի և Բրազիլիայի թեկնածությունները՝ համապատասխանաբար COP29 և COP30-ը հյուրընկալելու համար։ Բաքվում անցկացվելիք կլիմայի համաժողովը կլինի առաջինը հետխորհրդային տարածքում։ Նախնական հաշվարկներով՝ COP29-ի օրերին այնտեղ կայցելի մինչև 80 000 օտարերկրյա հյուր։

Տեսանյութեր

Լրահոս