Տարեվերջին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի․ Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են։ Այս մասին ՌԴ նախագահը խոսել է Հայաստանի Նիկոլ Փաշինյանի հետ Կրեմլում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։

«Անցյալ տարի առևտրաշրջանառությունը կազմել է 7,4 միլիարդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը»,- հավելել է ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա տարեվերջին ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031