Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը

Մոսկվայում մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում անդամ պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն ԱՊՀ շրջանակներում համագործակցության շուրջ և կորոշեն ԱՊՀ-ում 2025 թվականի նախագահողին։ 

Աղբյուրի հաղորդմամբ՝ գագաթնաժողովում նախատեսվում է նաև քննարկել և ընդունել համագործակցության երկրների ժողովուրդներին և համաշխարհային հանրությանն ուղղված ուղերձ՝ կապված 1941-1945 թթ․-ի Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 80-ամյակի հետ, քննարկել Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները՝ ամրապնդելու ինտեգրացիոն համագործակցությունը և օրակարգային այլ հարցեր:

Ակնկալվում է, որ հանդիպմանը կընդունվեն նաև մի շարք հայտարարություններ։ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։ 

Տեսանյութեր

Լրահոս