Հայտնի են ֆիզիկայի բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակակիրները

Ֆիզիկայի բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ջոն Հոփֆիլդին և Ջեֆրի Հինթոնին: Նրանք պարգևատրվել են արհեստական նեյրոնային ցանցերի միջոցով մեքենայական ուսուցման ոլորտում իրենց հայտնագործությունների և գյուտերի համար։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին երեքշաբթի Ստոկհոլմում հայտնել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։

Նախօրեին հայտնի էին դարձել ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակակիրները: Գիտնականներ Վիկտոր Ամբրոզը և Գարի Ռուվկունն արժանացել են ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի՝ միկրոՌՆԹ-ի հայտնաբերման և հետտրանսկրիպցիոն գեների կարգավորման մեջ դրա դերի համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031