Հունաստանը հերքում է Թուրքիայի հայտարարությունն այն մասին, թե հունական կողմը Էգեյան ծովի հատվածում խախտել է թուրքական օդային սահմանը: Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել ինտենսիվացնելու դիվանագիտական շփումները Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման գործում՝ այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարգավիճակում:
ԱՄՆ Միչիգան նահանգի Գեյլորդ քաղաքում տորնադոյի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ տուժել։
Ֆիննական գազատրանսպորտային Gasgrid Finland ընկերությունը հայտնել է Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցման մասին։
Իսրայելում մայիսի 20-ին գրանցվել է մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել առաջիկա 10 տարում ծախսել 20 տրիլիոն իեն (գրեթե 157 միլիարդ դոլար ընթացիկ փոխարժեքով) երկրում այնպիսի տնտեսության կառուցման համար, որն ածխաթթվական գազ չի արտանետի մթնոլորտ: Այդ միջոցները, մասնավորապես, կծախսվեն մասնավոր ընկերությունների լրահատկացումների համար, որոնք ակտիվորեն կներգրավվեն այդ ծրագրերում, մայիսի 20-ին հաղորդել է The Asahi թերթը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ։
Ռուսաստանի ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմը (ԽՕՆ) 2022 թվականին կուժեղանա երկու ատոմային սուզանավերով: Այդ մասին հայտնել է ԽՕՆ-ի հրամանատար Սերգեյ Ավագյանցը:
Շվեդիայի խորհրդարանը մայիսի 19-ին կոչ է արել կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից նավթի և գազի ներկրումը դադարեցնելու համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) փորձագետների արտակարգ հանդիպում է գումարում՝ քննարկելու կապիկի ծաղկախտի բռնկումները՝ վկայակոչելով սեփական տեղեկատվությունը:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը խայտառակություն է համարում այն, որ ընդդիմադիր պատգամավորներին և մի խումբ լրագրողների այսօր թույլ չտվեցին մասնակցել Freedom House միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումին:
Nord Pool օպերատորը նման որոշում է կայացրել 2022 թվականի մայիսի 20-ին: Ռուսական էլեկտրաէներգիայի ներմուծումը Լիտվա կդադարեցվի մայիսի 22-ից:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գալիք ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի պաշտոնական կայքը, փոխանցում է interfax.az-ը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անվտանգության հարցերով փորձագետ, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանն է:
«Բոլորն էլ երազում են խաղաղության մասին, բայց խաղաղություն ծնկած վիճակում չի կարող լինել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր, Պաշտպանության, անվտանգության և օրինապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի՝ Ադրբեջանին ներկայացրած 6 կետերին ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի մեկնաբանություններին ինքնորոշման իրավունքի մասին:
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթին՝ օրինագիծն ուղարկելով նախագահ Ջո Բայդենին ստորագրման համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նոր սպառնալիքների պատճառով Ռուսաստանում մինչև 2022 թվականի վերջն Արևմտյան ռազմական շրջանում կստեղծվի 12 զորամաս և ստորաբաժանում, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Անցած օրը շրջափակված «Ազովստալ» մետաղագործական կոմբինատում գերի է հանձնվել «Ազով» ազգայնական ստորաբաժանման 771 զինվոր:
Ֆրանսիայի նոր Նախարարների խորհրդի կազմը կհրապարկվի մայիսի 20-ին: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։ Հաղորդագրության մեջ ճշտված է, որ նոր նախարարները հայտնի կդառնան «ուրբաթ օրը կեսօրից հետո», իսկ նախարարների կաբինետի առաջին նիստը «կկայանա երկուշաբթի օրը»:
ԱՄՆ-ի Սենատը մայիսի 19-ին հավանություն է տվել Ուկրաինային ու նրա դաշնակիցներին գրեթե 40 միլիարդ դոլար գումարի հատկացմանը որպես ֆինանսական օգնություն։ Bloomberg-ի հաղորդագրության համաձայն, քվեարկությունը դեռ ընթանում է, սակայն բավարար չափով սենատորներ արդեն արտահայտվել են օգնության փաթեթի հաստատման օգտին: Այժմ փաստաթուղթն ստորագրման համար կուղարկեն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին:
Համաշխարհային հանրակցությունը կարող է լուծել պարենային անբավարարության խնդիրը, բայց միայն Ռուսաստանից, Բելառուսից եւ Ուկրաինայից մատակարարումների առկայության դեպքում: Այդ մասին մայիսի 18-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անատոնիու Գուտերիշը:
Մայիսի 18-ին այդ մասին հաղորդել է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Կամչատկայում ժայթքող Կարիմի հրաբուխը մայիսի 19-ի ցերեկը երկու մոխրասյուն է արտանետել ծովի մակարդակից մինչեւ 8 եւ 6,7 կիլոմետր բարձրությամբ:
ԿԺԴՀ-ի իշխանություններն անցած օրն առնվազն 262 270 մարդ են հայտնաբերել տենդի ախտանիշներով, այդ դեպքերի ընդհանուր թիվն ապրիլի վերջից կորոնավիրուսի տարածման ֆոնին կազմել է 1,97 միլիոն:
Դիմակի պարտադիր կրման պահանջը գործելու է հիվանդանոցներում, տարեցների խնամքի կենտրոններում, ինչպես նաև հանրային տրանսպորտում:
«Ես կոչ եմ անում խորհրդի բոլոր անդամներին անել այն ամենը ինչ ձեր ուժերի սահմաններում է, որպեսզի լռեցնել զենքերը և նպաստել Ուկրաինայում և ամենուր խաղաղության պահպանմանը»,- ասել է Գուտերեշը:
ՆԱՏՕ-ն մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերել 42 հազար զինծառայող, 120 ինքնաթիռ և 20 նավ: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ գեներալ Թոդ Ուոլթերսը:
Աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնց միջև պայքարը փետրվարի 24-ին նոր փուլ է թևակոխել Ուկրաինայում, ամենևին անտարբեր չեն վերջին շաբաթներին Հայաստանում ծավալվող ընդդիմության անհնազանդության ակցիաների, հանրահավաքների նկատմամբ։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Հայտնում է ՀՀ կառավարությունը։
Համաշխարհային բանկը 30 միլիարդ ԱՄՆ դոլար կհատկացնի մոլորակի պարենային անվտանգության ամրապնդմանն ուղղված տարբեր նախագծերի իրականացման համար։ Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։