Ուկրաինացի հաքերը 73 մլն դոլարի վնաս է հասցրել Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի ընկերություններին
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ուկրաինական ոստիկանությանը՝ տեղեկացնում է, որ ուկրաինացի հաքերը, որը 73 մլն դոլարի վնաս է հասցրել ընկերություններին Եվրոպայից, ԱՄՆ-ից և Կանադայից, դատվելու է Ուկրաինայում:
Իրավապահների տեղեկություններով՝ հաքերը ներառված է միջազգային հաքերային խմբավորման կազմում, որը հարձակվել է Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Նորվեգիայում, Նիդեռլանդներում և Կանադայում գործող արդյունաբերական ձեռնարկությունների վրա:
Հանցագործներն օգտագործել են աշխատակիցների հաշիվները կոտրող ծածկագիր վիրուսներ, գողացել են տվյալները և գաղտնագրել համակարգերը՝ դրանց ապարգելափակման համար պահանջելով կրիպտոարժույթով «փրկագին»։