Հյուսիսային Օսիայում «Վերին Լարս» ռուս-վրացական սահմանի անցակետում իրադրությունը կայունացել է: Այդ մասին հայտնել է հանրապետության փոխվարչապետ Իրբեկ Տոմաեւը:
ԱՄՆ-ում «Իեն» փոթորիկը 87 մարդու զոհվելու պատճառ Է դարձել Ֆլորիդայի եւ Հյուսիսային Կարոլինայի նահանգներում:
ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է թելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցիները գնդակահարում են հայ ռազմագերիներին:
Միջուկային զենքի կիրառման սպառնալիքը սրում է Ուկրաինայում հակամարտությունը. այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Իսպանական El País լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիային՝ հստակ ընդգծելով, որ Բաքուն հարձակվել է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա:
Ճապոնիայի կառավարությունն առաջվա պես կողմնակից ենք այն քաղաքականությանը, որն ուղղված է Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի կնքմանը, չնայած երկկողմ հարաբերությունների վատթարացմանը:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Ծիաոմեյը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Չինաստանի Սինցզյան ինքնավար մարզի վերաբերյալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի զեկույցին, որում մարդու իրավունքների խախտումների մասին արձանագրումներ կան:
Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջ է անցնում գործող ղեկավար Ժայիր Բոլսոնարուից. երկու թեկնածուներն էլ կհանդիպեն քվեարկության երկրորդ փուլում։
Ելիսեյան պալատը հոկտեմբերի 2-ի իր կոմյունիկեում հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստակամ է մասնակցել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների նախապատրաստմանը:
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։
Լեհ քաղաքական գործիչ և փաստաբան Տոմաշ Լեխ Բուչեկը անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության աղմկահարույց տեսանյութին` այն որակելով որպես Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների ապացույց։
Հյուսիսային Կարոլինայում փոթորիկը տապալել է ծառեր եւ էլեկտրահաղորդման գծեր։ Նահանգում չորս մահերից երկուսը եղել են փոթորկի հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահարներից, մյուսները խեղդվել են ջրից եւ ածխածնի երկօքսիդի թունավորումից:
Ժնևում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:
Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը կիրակի Թայվանի մերձակա շրջան է ուղարկել 22 ինքնաթիռ և չորս ռազմանավ, ասված է կղզու պաշտպանության նախարարության ամենօրյա հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դիմել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն և կոչ արել նրանց վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը։
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսություն է որակել այդ երկրի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը։
Ռումինիայի առաջնորդ Կլաուս Յոհաննեսը ՆԱՏՕ-ի անդամ երկրների կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի մյուս յոթ նախագահների հետ համատեղ համատեղ հայտարարություն է ստորագրել, որտեղ աջակցություն է հայտնել դաշինքին Ուկրաինայի միանալուն: Համապատասխան հաղորդագրությունը հայտնվել է Ռումինիայի նախագահի Twitter-ում։
Մեկ այլ գրառմամբ նա նշել է, որ Հայաստանը կօգտագործի առկա բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու հետաքննությունն ու հաշվետվողականությունը։ «Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանքվեն՝ ագրեսորի համար հետևանքներով»,-գրել է Փաշինյանը:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը զբաղվում է այսօր առավոտյան տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութով, որտեղ երևում է հայ գերիների գնդակահարությունը: Սա փաստացի պատերազմական հանցագործություն է:
Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ երեկ երեկոյան սահմռկեցուցիչ տեսանյութ է ստավել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում մի քանի հայ ռազմագերիների։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի օգնել Կիեւին տարածքների հարցում: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը։
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար կայունացել է։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում երեք հայ զինծառայող էր զոհվել։
ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը, սակայն կարծում է, որ դրա ընդլայնման մասին որոշումը պետք է կայացնեն դաշինքի բոլոր երկրները, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը` մեկնաբանելով Կիեւի՝ ՆԱՏՕ արագացված մուտքի դիմումը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Ժնևում սպասվող բանակցությունները բարդ են լինելու, քանի որ սեպտեմբերյան ռազմական բռնկմամբ խախտվեց այն դիվանագիտական տրամաբանությունը, որը հաստատվել էր ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
TikTok-ի օգտատեր @sk_d0ntplay-ը, ով Starbucks-ում որպես բարիստա է աշխատում, խոսել է սրճարանի մշտական այցելուի անսովոր պատվերի մասին։ Նրա օգտահաշվում տեղադրված տեսանյութն արժանացել է New York Post-ի ուշադրությանը:
Սպառողական գները Ֆրանսիայում սեպտեմբեր ամսին տարեկան արտահայտությամբ ավելացել են 6,2 տոկոսով:
Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանի կարծիքով՝ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև աշխարհում ոչ մի պայմանագիր որևէ երկրի չի երաշխավորում, որ իր տարածքում պատերազմ տեղի չունենա:
ԵԱՀԿ-ն կարող է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Լեհաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Ռաու Զբիգնեւը եւ Կատարին Կոլոննան հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունները։