«ԵՄ-ն պետք է վերջ դնի իր երկակի մոտեցմանը»,- այս մասին նախօրեին Եվրոպական խորհրդարանում ծավալված քննարկման ընթացքում ասաց ԵԽ շվեդ անդամ Չարլի Վեյմերսը, դիմելով ԵՄ Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին:
Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ իշխանական պատգամավորի հարցին, որը վերաբերում էր հոկտեմբերի 4-ին Ժնևում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությանը, որտեղ նշված էր, որ հայկական կողմին են փոխանցել «Խաղաղության պայմանագրի» տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա։
Վերջինս բեկորային վնասվածք է ստացել գյուղատնտեսական աշխատանք իրականացնելու ժամանակ։
Եվրամիության բնակիչների երկու երրորդը՝ 66 տոկոսը, կարծում Է, որ Ուկրաինային պետք Է ընդունել հանրակցության կազմ:
«Գազպրոմ»-ին հաջողվել է իտալացի գնորդների հետ փոխգործակցության ձեւաչափով համատեղ լուծում գտնել կարգավորիչ այն փոփոխությունների պայմաններում, որոնք Ավստրիայում տեղի են ունեցել սեպտեմբերի վերջին:
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում արևմտյան լրատվամիջոցներին հստակեցնել օգտագործվող բառապաշարը և խուսափել «հավասարակշռված հաղորդումների» կեղծ չեզոքությունից, որը պարզապես վերարտադրում է ագրեսորի քարոզչությունը և բորբոքում ցեղասպանական գործողություններն ու հռետորաբանությունը: Արևմտյան ԶԼՄ-ները պետք է ասեն ճշմարտությունը և Հայաստանի դեմ պատերազմն անվանեն այնպես, ինչպես կա:
Ռուսաստանը չի գնա ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության (ՄԻԳԿՎ) հետ շփումների չեղարկման, բայց հետագա աշխատանքում հաշվի է առնելու վարչության զեկույցի գնահատականները, որոնց հետ Մոսկվան համաձայն չէ:
Եվրամիությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, այդ թվում՝ գազային պամանագրի չեղարկում կամ սառեցում չի դիտարկում, երեկ Եվրախորհրդարանում հայտարարեց կառույցի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Ընդ որում, ըստ «Ազատության»՝ այդ հայտարարությունից առաջ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը փաստեց, որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա և օկուպացրել որոշ տարածքներ։
Ճապոնիայի հետ, որը հստակ անբարյացակամ դիրք է գրավում, հարաբերությունների, այդ թվում հաշտության շուրջ համապարփակ համաձայնագրի քննարկում հնարավոր չէ:
ԱՄՆ-ի Ronald Reagan ատոմային ավիակիրը կվերատեղաբաշխվի Հարավային Կորեայից դեպի արեւելք ընկած ջրերում՝ ի նշան ԿԺԴՀ-ի սադրանքներին դիմակայելու դաշնակիցների պատրաստ լինելու:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ողջունել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ազատ արձակման փաստը։
Մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո Ռուսաստանից Ղազախստան մուտք է գործել ավելի քան 200 հազար ռուսաստանցի: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Ղազախստանի ՆԳՆ-ի ղեկավար Մուրատ Ահմետժանովը:
Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում ընդգծվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը:
Համապատասխան դոսյեն պատրաստել է Օդեսայի քաղաքային խորհուրդը՝ Ուկրաինայի մշակույթի նախարարության հետ համատեղ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան իր ավագ որդուն՝ Սյոտարոյին, նշանակել Է քարտուղար, որը պատասխանատու Է քաղաքական հարցերի համար. համապատասխան որոշումը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել Է երկրի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն:
ԵՄ խորհուրդը հոկտեմբերի 4-ին հայտարարել է, որ համաձայնել է ԵՄ ընդհանուր մոտեցման շուրջ՝ առաջարկելու ռուսական հանածո վառելիքի ներկրումից հրաժարվելու ծրագիր:
«Ռուսաստանակենտրոն անվտանգային համակարգն այլևս չի գործում»,- այս մասին 168TV-ի եթերում ասաց Լոնդոնում գործող Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով IHS հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:
ՌԴ ԱԳ նախարարության սպառազինությունների նկատմամբ վերահսկողության և չտարածման հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կոմիտեին ուղղված իր ուղերձում ասել է, որ ՌԴ-ն լիովին հավատարիմ է միջուկային պատերազմի սանձազերծման անթույլատրելիության մասին միջուկային հնգյակի առաջնորդների հայտարարություններին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Անկարան եւ Մոսկվան քննարկում են ռուսական գազի դիմաց վճարումների չհետաձգումը, բանակցություններն անցկացվում են գնի շուրջ, այս առումով ոչ մի խնդիր չկա:
Չինաստանում կորոնավիրուսային սահմանափակումների ավարտը կարող է անսպասելի ազդեցություն ունենալ նավթի համաշխարհային շուկայի վրա՝ հանգեցնելով հումքի համաշխարհային պաշարների կտրուկ նվազմանը և բաժնետոմսերի գների աճին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի Արամկո նավթային ընկերության ղեկավար Ամին Նասերի հայտարարությանը։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին կարծում է, որ Եվրամիությունը պետք է Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրի ԱՄՆ-ից ոչ պակաս չափով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Բելառուսում զորահավաք չի լինի, հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Տասը երկրների ռազմածովային ուժերը, ներառյալ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի, հոկտեմբերի 4-ին բազմակողմ հակաականային վարժանքներ են սկսել Հարավային Կորեայում՝ Փհոհան քաղաքի ափերի մոտ, Ճապոնական ծովում:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ի դեմս հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի դատապարտել է ադրբեջանցի զինծառայողների կողմից անզեն հայ զինծառայողների սպանությունը: Այս մասին ասվում է հանձնաժողովի Twitter-ի էջում։
Հունական «Kathimerini» օրաթերթը գրել է Թուրքիայի հետ սպասվող ճգնաժամային հավանական իրավիճակների մասին։ Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կառավարությունը հավատացած է, որ Էրդողանը կսրի լարվածությունը, քանզի երկու երկրներն էլ պատրաստվում են ընտրությունների։
Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հատկապես շեշտել են համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը:
Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ստանալ դեպի Նախիջևան: Այս մասին իրանական ILNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում ասել է Իրանի ճանապարհային փոխադրումների և ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին:
Ամենասկզբից Իսրայելն ասել է, որ չի գործելու պատժամիջոցների շրջանցմամբ, հենց որ դրանք մտցվեն Ռուսաստանի դեմ:
Էլեկտրաէներգիայի գնաճի և տնտեսությանը հասցված վնասի պատճառով պաշտոնական Անկարան Մոսկվային խնդրել է բնական գազի դիմաց վճարումների մի մասը տարաժամկետել մինչև 2024թ.: