ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելը չպետք է խախտի Սիրիայի տարածքային ամբողջականությունը
Ռուսաստանն ապաստան է տրամադրում Բաշար Ասադին՝ Սիրիայի նախկին առաջնորդին այնտեղ փոխադրելով «ամենաանվտանգ ճանապարհով»՝ նրա վարչակարգի արագ փլուզումից հետո, NBC News-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ռյաբկովը։
«Նա պաշտպանված է, և դա ցույց է տալիս, որ Ռուսաստանը գործում է այնպես, ինչպես պահանջվում է նման արտակարգ իրավիճակում»,-նշել է Ռյաբկովը։
«Ես պատկերացում չունեմ, թե ինչ է կատարվում նրա հետ հիմա»,-ասել է Ռյաբկովը՝ հավելելով, որ «շատ սխալ կլինի իմ կողմից մանրամասն խոսել կատարվածի մասին»։
«Ռուսաստանը Միջազգային քրեական դատարանը ստեղծած Կոնվենցիայի մասնակից չէ»,-հայտարարել է Ռյաբկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը կհանձնի Ասադին դատավարության։
Անկախ նրանից, թե ով է ի վերջո կառավարում Սիրիան՝ Ռուսաստանը, Ռյաբկովն ասել է, որ «վճռականորեն և հաստատակամորեն» հավատում է, որ Սիրիան «պետք է լինի ինքնիշխան, միասնական և ամբողջական»։
Նա միաժամանակ Իսրայելին կոչ է արել «լրջորեն դիտարկել այն, ինչ տեղի է ունենում Գոլանի բարձունքներում», երբ Նեթանյահուն հրամայել է իր զինվորականներին վերահսկողություն հաստատել Սիրիայի հետ ապառազմականացված և ՄԱԿ-ի կողմից հսկվող բուֆերային գոտու վրա, որը ստեղծվել է 1974 թվականին հրադադարի համաձայնագրով։ Իսրայելը, շեշտել է Ռյաբկովը, պետք է կատարի այս համաձայնագիրը և չպետք է «խախտի» Սիրիայի տարածքային ամբողջականությունը։
Ռուսաստանը կիսում է ԱՄՆ-ի հետ մտահոգությունները Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածննդի հնարավորության վերաբերյալ, ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։