Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցին Վրաստանից չվերահսկվող Աբխազիա և խստորեն դատապարտել։
Արմեն Գրիգորյանը նշում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր, որոնք են մարդասիրական, ապաշրջափակման, դելիմիտացիայի ու դեմարկացիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգնականներին հանձնարարել Է մշտական շփում պահպանել Վաշինգտոնի դաշնակիցների եւ գործընկերների հետ ֆինանսական եւ Էնեգտիկական շուկաների իրադրության վերաբերյալ եւ իրեն տեղյակ դարձնել իրադրության փոփոխության մասին:
Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան սեպտեմբերի 30-ին Ճապոնական ծովում կանցկացնեն համատեղ զինավարժանքներ՝ ամերիկյան Ronald Reagan ավիակրի մասնակցությամբ:
ԱՄՆ-ն պետք է շարունակի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և հետևել արտահանման գործընթացին։
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ադամ Շիֆի, Ֆրանկ Փալոնի և Աննա Էշուի հետ պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները դատապարտող բանաձև։
ԱՄՆ միջնորդական ջանքերի շրջանակում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ երեկ Սպիտակ տանը տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։
Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի հետ:
Գերմանիայի անվտանգության ծառայությունը մտավախություն ունի, որ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարները ընդմիշտ կխափանվեն, եթե դրանք շտապ չվերանորոգվեն: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Tagesspiegel օրաթերթին, որը հղում է անում Գերմանիայի կառավարության աղբյուրներին։
Եվրամիությունը (ԵՄ) և ՆԱՏՕ-ն նախատեսում են մինչև 2022 թվականի ավարտը ընդունել արտաքին քաղաքականության նոր ճանապարհային քարտեզ, որը զգալիորեն կամրապնդի այդ կազմակերպությունների միջև ռազմավարական համագործակցությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի հայտարարությանը։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանից նավթի ներմուծման առավելագույն գին սահմանելու պաշտոնական առաջարկի մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը:
ԱՄՆ-ը սեպտեմբերի 28-ին կհայտարարի Ուկրաինային 1 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրեն Անտոնիու Վիտորինուն հումանիտար ճգնաժամերի թվի կտրուկ ավելացում է արձանագրել ամբողջ աշխարհում եւ միջազգային հանրակցությանը կոչ է արել շտապ ակտիվացնելու միջոցները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է սեպտեմբերի 28-ին անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Սեպտեմբերի 27-ին ուկրաինական նավահանգիստներից դուրս է եկել ավելի քան 300 հազար տոննա պարենով բեռնված ինը նավ՝ դրա թույլտվությունն ստանալով համատեղ համակարգող կենտրոնից (ՀՀԿ):
Նա նշել է, որ իրենք ակնկալում են, որ Թուրքիան կհրաժարվի սպառնալից հռետորաբանությունից և հավելել, որ ներկայումս Թուրքիան գնում է բոլորովին հակառակ ճանապարհով:
Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքեր ծավալելու կոնկրետ առաջարկներով է հանդես գալիս: Օրերս Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակում ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և խոսել հարավկովկասյան տարածաշրջանում փոփոխությունների մասին որոշ տեղեկությունների և ապացույցների մասին՝ վերահաստատելով Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը՝ բացահայտ և վճռական ընդդիմանալով տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի և սահմանների ցանկացած փոփոխության։
Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ թուրք և ադրբեջանցի նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։
Թուրք-հունական լարվածության համատեքստում Եվրահանձնաժողովը զգուշացում է արել պաշտոնական Անկարային: Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Պետեր Ստանոն Թուրքիային կոչ է արել վերջ տալ սպառնալիքներին, որոնք ուղղված են Հունաստանի դեմ:
Պորտալի տվյալներով՝ 222 պատգամավորներ քվեարկել են զբաղեցրած պաշտոնից ալ Հալբուսի հեռանալը մերժելու օգտին, 13-ը հավանություն է տվել դրան:
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Ֆրանսիան շարունակելու է լինել Հայաստանի կողքին և մշտապես իր աջակցությունն է հայտնում խաղաղությանը միտված գործընթացին:
Նախարար Միրզոյանը կարևորել է նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի գործունեությունը՝ ուղղված Սենատում Լեռնային Ղարաբաղի ու արցախահայության իրավունքների պաշտպանությանը:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարպենտերը անցկացրել է հեռավար ասուլիս, ուր պատատասխանել է մի շարք հարցերի, որոնց թվում էին Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության, Հարավային Կովկասում ստեղծված կացության, Լեռնայն Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: Իր խոսքում դեսպան Քարպենտերը, մասնավորապես, ասել է. «Միացյալ Նահանգները խորապես ներգրավված է (Հարավային Կովկասի) տարածաշրջանում: Մենք ներկայումս […]
Մոսկվայում ամերիկյան դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը, քանի «դեռ դրա հնարավորությունները կան»։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին չորեքշաբթի հաղորդվում է դիվանագիտական ներկայացուցչության կայքում։
Նա հիշեցրել է, որ Հունգարիայի եւ Սլովենիայի հետ սահմանին հսկողությունն ուժեղացված է արդեն վաղուց:
Ընդգծվում է, որ խաղաղ ժամանակ արեւմտյան երկրները զենքն արտադրում են անհամեմատ փոքր ծավալներով, եւ կառավարությունները նախընտրում են կրճատել շատ թանկ արտադրությունը, եւ զենքը թողարկում են ըստ անհրաժեշտության:
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունը հատուկ պատվիրակություն կուղարկի Հայաստան։
Ճապոնիայի պահականավերը տարածշրջանում գտնվող նավերին հորդորել են հրթիռի բեկորների հայտնաբերման դեպքում չմոտենալ դրանց եւ անմիջապես կապվել իշխանությունների հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
Ռուսաստանն այսօր անցնում է իր պատմության ճակատագրական փուլով, որոշվում է աշխարհակարգի ապագան: ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։