Սիրիական ընդդիմությունը պատասխանատվության կենթարկի ուժային կառույցների աշխատակիցներին
Սիրիայում իշխանությունը զավթած ռազմական ընդդիմությունը մտադիր է պատասխանատվության ենթարկել անվտանգության ծառայությունների աշխատակիցներին եւ զինված ուժերի սպաներին, որոնք «մասնակցել են սիրիացի ժողովրդի խոշտանգումներին»։ Այս մասին հայտնել է սիրիական ընդդիմության ղեկավար Ահմեդ աշ-Շարաան, որը հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի մականունով։
«Մենք առանց տատանվելու պատասխանատվության կենթարկենք հանցագործներին, մարդասպաններին, անվտանգության ծառայությունների աշխատակիցներին եւ բանակի սպաներին, որոնք մասնակցել են սիրիացի ժողովրդի խոշտանգումներին։ Մենք կհետապնդենք ռազմական հանցագործներին եւ կպահանջենք նրանց մեզ հանձնել այն երկրներից, ուր փախել են նրանք, որպեսզի արդար պատիժ կրեն»,- ասել է աս-Շարաան սիրիական պետական հեռուստատեսության եթերում։