
ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությունը չի բացառում փոխգործակցությունն այլ երկրների հետ. կազմակերպության Փորձագիտական խորհրդի ղեկավար

ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությունը չի բացառում փոխգործակցությունը այլ երկրների հետ: Այս մասին ասել է կազմակերպության Փորձագիտական խորհրդի ղեկավար Վիկտորյա Պանովան՝ Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի աջակցությամբ կազմակերպված «Հայաստանի մասնակցությունը ինտեգրացիոն գործընթացներին» թեմայով քննարկման շրջանակներում։
«Հայաստանի և ցանկացած երկրի համար, որը շահագրգռված է համագործակցել ԲՐԻԿՍ-ի հետ, պարտադիր չէ ընտրություն կատարել։ Ցանկանում են շփվել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ՝ արգելված չէ, սա ընտրության իրավունք է, զարգացման այլընտրանքային ուղիների իրավունք»։
Նրա խոսքով` ԲՐԻԿՍ-ը ներկայացնում է կոնկրետ նախագծեր, նոր ինստիտուտներ և մշակում կանոններ, որոնք շահավետ կլինեն և կխթանեն համաշխարհային մեծամասնություն ունեցող պետությունների շահերը։