
Ֆրանսիան սկսել է իր զինվորականների դուրսբերումը Չադից

Ֆրանսիան Չադից իր զինվորականների դուրսբերումը սկսել է երկու ռազմական ինքնաթիռների մեկնումով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ֆրանսիական բանակին:
Նոյեմբերի 28-ին Չադը հայտարարել էր, որ դադարեցնում է Փարիզի հետ պաշտպանական համագործակցության պայմանագիրը: