Բունդեսթագի պատգամավորն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկին, ասել է, որ գործող պայմանավորվածությունները չարժե փոխել անցողիկ մի բանով:
«Ականատես ենք Հարավային Կովկասում ՌԴ «նահանջին»»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում ՌԴ անվտանգության և կայունության մատակարարի իմիջի հեղինակազրկմանն ու Հարավային Կովկասում այդ ոլորտում նոր խաղացողների ի հայտ գալուն:
ԱՄՆ-ն կորցրել է իրականության հետ կապը և դարձել Ուկրաինայում հակամարտության կողմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է kommersant.ru-ն։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ ՝ տարածել՝ գրելով․ «Դեռեւս այս տարվա մարտին, երբ նիկոլենք սկսեցին հղում անել ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերի վրա տարածքային ամբողջականության համատեքստում , մանրամասն ու փաստերով հերձել եմ այդ կեղտոտ մանիպուլյացիան։
ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 29-ին, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել:
Երևանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպե՞ս է պատահում, որ դաշնակիցները Սերժին ձրի 50.000 հազար տոննա զենք էին տալիս ու պլյուս «Իսկանդեր», իսկ Նիկոլին՝ ոչ։
«Ադրբեջանն օգտվել է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից, որը շեղել է ոչ միայն Մոսկվային, այլև Փարիզին և Վաշինգտոնին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, որոնք մինչև վերջերս խաղաղության բանակցությունների հիմնական հովանավորն էին»,- անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան լայնածավալ ագրեսիային՝ վերջին հոդվածում գրում է Միջազգային ճգնաժամային խումբը:
Իրանում զանգվածային հուզումների մասնակիցները կողոպտել եւ շարքից հանել են բանկերի 323 բաժանմունքներ, ոչնչացրել 284 բանկոմատներ:
Հայաստանում Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների դեսպանների ուշադրության կենտրոնում կրկին Սյունիքն է, այս անգամ՝ նաև Վայոց ձորի մարզը: Ինչպես այս տարվա մայիս ամսին էինք արձանագրել Հայաստանում աշխարհաքաղաքական կենտրոններ ներկայացնող դեսպանների համաժամանակյա այցը Սյունիք, օրերս ևս Սյունիքի և Վայոց ձորի մարզերում էին՝ գրեթե զուգահեռ, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
ԵՄ-ն վճռականորեն դատապարտում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցն Աբխազիա. դա համարում է միջազգային իրավունքի խախտում:
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց կներկայացվեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերը թիրախավորելու հետևանքները:
Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ:
Թալիբները («Թալիբան» շարժումը) օդ կրակոցներով ցրել են կանանց ցույցը, որոնք հավաքվել էին Աֆղանստանում Իրանի դեսպանատան մոտ, որպեսզի պաշտպանեն իրանցի կանանց բողոքներն ու պայքարը հանուն իրենց իրավունքների:
BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) միջազգային միավորումը մշակում Է միասնական հաշվարկային արժույթի ստեղծման հարցը:
Ո՞ւմ են պետք 100-ավոր միլիոն դոլարի ծախսերը այնպիսի զինատեսակների վրա, ինչպիսիք օրինակ հայտնի ՍՈւ-երն էին, որոնք հնարավոր չէր կիրառել 44-օրյա պատերազմի ժամանակ, հնարավոր չէ կիրառել նաև հիմա՝ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի զսպման նպատակով։
Լիբանանի խորհրդարանն ի վիճակի չէր ընտրելու երկրի նոր նախագահ սեպտեմբերի 29-ին կայացած նիստում: Այդ մասին հայտնել է Քատարի Al Jazeera հեռուստաալիքը:
Ֆինլանդիայի իշխանությունները հաստատել են ուրբաթ՝ սեպտեմբերի 30-ից ռուս զբոսաշրջիկների համար սահմանի փակումը։
Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում Իրանից պահանջել է դադարեցնել Պարսից ծոցի երեք կղզիների՝ Մեծ Թունբի, Փոքր Թունբ և Աբու Մուսայի «օկուպացիան»:
«Իեն» փոթորիկը հասել է ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հարավարեւմտյան ափեր: Այդ մասին ԱՄՆ-ի արտակարգ ծառայությունը հաղորդել է սեպտեմբերի 28-ին:
Վրաստանի Գլխավոր դատախազությունը եւ Եվրոպայի դատախազությունն ստորագրել են համաձայնագիր հանցավորության դեմ պայաքրի բնագավառում համագործակցության եւ օգնության շուրջ:
«Ջեքի, դու այստե՞ղ ես, որտե՞ղ է Ջեքին։ Երևի նա չի կարողացել ներկա գտնվել», – ասել է նա:
Ինչպես պետքարտուղար Բլինքենն էր նշել Անկախության օրվա իր ուղերձում, Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին այցելել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոնթեբելո քաղաք։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում Ռուսաստանին միանալու հարցով անցկացված հանրաքվեները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցին Վրաստանից չվերահսկվող Աբխազիա և խստորեն դատապարտել։
Արմեն Գրիգորյանը նշում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր, որոնք են մարդասիրական, ապաշրջափակման, դելիմիտացիայի ու դեմարկացիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգնականներին հանձնարարել Է մշտական շփում պահպանել Վաշինգտոնի դաշնակիցների եւ գործընկերների հետ ֆինանսական եւ Էնեգտիկական շուկաների իրադրության վերաբերյալ եւ իրեն տեղյակ դարձնել իրադրության փոփոխության մասին: