Հայ-ադրբեջանական սեպտեմբերյան պատերազմից հետո Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում գլխավոր միջնորդի դերակատարությունը Բրյուսելից անցավ Վաշինգտոնին: Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ, հոկտեմբերի 2-ին Ժնևում կրկին արևմտյան միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպումներ տեղի ունեցան, նախօրեին՝ հոկտեմբերի 4-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը:
Թուրքիայում Շվեդիայի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն` շվեդական պետական հեռուստատեսությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անձի հասեցին «վիրավորական» հաղորդում հեռարձակելու կապակցությամբ։
Հոկտեմբերի 6-ին պլանային տարհանում է սկսվել Գերմանիայի Դրեզդեն քաղաքում (Սաքսոնիայի երկրամաս), որտեղ նախօրյակին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբ են գտել: Ինչպես հաղորդել է քաղաքի ոստիկանությունը, տարհանումը վերաբերում է շուրջ 3,3 հազար մարդու։
Եթե սրանք են Ադրբեջանի պահանջները, պետք է դադարեցնել բանակցությունները և դիմել ՄԱԿ. Լևոն Գևորգյան
ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենքինսը Վրաստանում է։ Նա մասնակցում է Կենտրոնական Ասիայի և Կովկասի կենսաանվտանգության ասոցիացիաների կոնֆերանսին:
Այսինքն՝ ըստ «հավաստի աղբյուրի», Արցախը 7 անգամ հանձնել են Ադրբեջանին, բայց նա մեծահոգաբար չի վերցրել։ Այնուհետև եկավ թավշյա կտրիճը, չեղարկեց նախորդ 7 հանձնումը, ամեն ինչ զրոյից սկսեց, Հայտարարեց «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» և 2020թ-ին պատերազմով «չհանձնեց» Արցախի 80%–ը։ Հիմա էլ պատրաստվում է «չհանձնել» մնացած 20%–ը։ Փաստորեն Բաքվում աշխատում են «7 անգամ չափիր, մեկ` կտրիր« սկզբունքով. մինչև Հայաստանում իշխանության չեկավ թավշյա կտրիճը, իրենք դեռ չափում էին։
Արեւմուտը, պատժամիջոցներ սահմանելով Թեհրանի եւ Մոսկվայի դեմ, ինքն է դրանից տուժել եւ բախվել է էներգետիկ ճգնաժամին:
Առնվազն 15 մարդ է զոհվել միգրանտներ տեղափոխող նավի խորտարկվելու հետեւանքով, որը տեղի Է ունեցել հունական Լեսբոս կղզու ափերի մոտ:
Ամերիկացիների գրեթե երեք քառորդը կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է շարունակի աջակցել Ուկրաինային՝ չնայած իր տարածքը պաշտպանելու համար միջուկային զենք օգտագործելու ռուսական սպառնալիքներին:
Եթե Ուկրաինան եւ Արեւմուտքը շարունակեն էսկալացիան, Պուտինն ի պատասխան՝ կանի այն, ինչի մասին բազմիցս զգուշացրել է՝ միջուկային զենք կկիրառի, գրում է National Interest-ը։
«Առանց ռուսական ռեժիմը փոխելու, Եվրոպայում խաղաղության և կայունության երկարաժամկետ հեռանկար չկա։ Ամբողջ ռուսական համակարգը պետք է տապալվի»։
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բուրելը հայտարարել է, որ Եվրամիությունը դիտարկում է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։
168.am—ի տեղեկություններով, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հոկտեմբերի 9-15-ն ԱԺ պատվիրակության կազմում մասնակցելու է Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ հերթական նստաշրջանի աշխատանքներին:
Մոսկվան Մյանմայի հետ քննարկում է երկիր հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները, ինչպես նաեւ ռուսաստանյան ընկերություններին երկրի նավթավերամշակման համալիրի արդիականացմանը ներգրավելու հնարավորությունը:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ղեկավարում է «մեկ պատուհանի» սկզբունքով, որի իմաստն այն է, որ բավարարում է արտաքին բոլոր խաղացողների պահանջները։ Տարբեր խորությամբ, տարբեր հաճախակիությամբ, բայց բավարարում է։ Նա գործնականում տալիս է այն, ինչ իրենից պահանջում են։ Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ նա, դիմադրելով կամ ոչ, այլոց տալիս է իրեն չպատկանողը՝ Արցախը, Հայաստանի տարածքները, ինքնիշխանությունը, ճանապարհները, և այդպես շարունակ։
«Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետում գրված է, չէ՞, ում կողմից է վերահսկվելու: Դա ստորագրել է Փաշինյանը: Մյուս կողմից՝ տեսնում ենք Օվերչուկի հայտարարությունները, որ նույն ռեժիմն է լինելու, ինչ Իրանի սահմանին: Հիմա հարց՝ այն, որ ռուսական սահմանապահները կանգնած են Իրանի սահմանին, որևէ կերպ խոչընդոտո՞ւմ է Հայաստանի մաքսային գործառույթների իրականացմանը: Ո՛չ: Հիմա, եթե Օվերչուկն ասում է՝ նույն ռեժիմն է լինելու, ինչ Իրանի սահմանին, լինելու են ռուս սահմանապահները, ինչի տակ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, ապա ո՞րն է ներկա իշխանությունների դժգոհությունը, դո՞ւք չեք ստորագրել այդ փաստաթուղթը»:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատար Լուիզա Ամթսբերգը կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների մահապատիժը ցուցադրող տեսԳերմանիայի Դաշնային Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատար Լուիզա Ամթսբերգը կոչ է արել հետաքննել հայ ռազմագերիների մահապատիժը ցուցադրող տեսանյութը:
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՆԱԵԿ+) որոշել է այս տարվա նոյեմբերից կտրուկ կրճատել նավթի արդյունահանումը։ Այս մասին հայտարարել է կազմակերպությունը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանն է:
«Արևմուտքն օգնում է Ուկրաինային, որի ժողովրդին ոչնչացնելու ցանկություն Ռուսաստանը չունի, իսկ մեզ չի օգնի, երբ Թուրքիան ի ցույց դնի մեզ ոչնչացնելու իր ցանկությունը և գործի անցնի։ Արևմուտքը Թուրքիային կների Հայաստանը ոչնչացնելու համար, կամ, այլ կերպ ասած, Թուրքիան Հայաստանը կմարսի, չէ՞ որ նրանց 3 ժամ է պետք, որ Սյունիքը կտրեն Հայաստանից, իսկ այդ ժամանակ կստանանք ոչ թե մեր աջակցությանը միտված գործնական քայլեր, այլ ընդամենը հայտարարություններ, ինչպիսիք ստացել ենք ցեղասպանվելուց հետո»,- ասաց Ստեփանյանը։
Միխայիլ Մյասնիկովիչը և Սերգեյ Լավրովը պայմանավորվել են պահպանել ինտեգրացիոն օրակարգի հետագա աշխատանքային շփումները:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը առաջարկել է նախապայման դնել Թուրքիայի առաջ, ըստ որի՝ Թուրքիային վաճառվելիք 40 միավոր արդիականացված F-16-կործանիչները չպետք էօգտագործվեն Հունաստանի դեմ։
Այսօրվա դրությամբ ոչ մի ուղերձ Ռուսաստանի բնակիչներին նախագահը չի պլանավորում:
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 20-ին:
«ԵՄ-ն պետք է վերջ դնի իր երկակի մոտեցմանը»,- այս մասին նախօրեին Եվրոպական խորհրդարանում ծավալված քննարկման ընթացքում ասաց ԵԽ շվեդ անդամ Չարլի Վեյմերսը, դիմելով ԵՄ Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին:
Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ իշխանական պատգամավորի հարցին, որը վերաբերում էր հոկտեմբերի 4-ին Ժնևում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությանը, որտեղ նշված էր, որ հայկական կողմին են փոխանցել «Խաղաղության պայմանագրի» տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա։
Վերջինս բեկորային վնասվածք է ստացել գյուղատնտեսական աշխատանք իրականացնելու ժամանակ։
Եվրամիության բնակիչների երկու երրորդը՝ 66 տոկոսը, կարծում Է, որ Ուկրաինային պետք Է ընդունել հանրակցության կազմ:
«Գազպրոմ»-ին հաջողվել է իտալացի գնորդների հետ փոխգործակցության ձեւաչափով համատեղ լուծում գտնել կարգավորիչ այն փոփոխությունների պայմաններում, որոնք Ավստրիայում տեղի են ունեցել սեպտեմբերի վերջին:
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում արևմտյան լրատվամիջոցներին հստակեցնել օգտագործվող բառապաշարը և խուսափել «հավասարակշռված հաղորդումների» կեղծ չեզոքությունից, որը պարզապես վերարտադրում է ագրեսորի քարոզչությունը և բորբոքում ցեղասպանական գործողություններն ու հռետորաբանությունը: Արևմտյան ԶԼՄ-ները պետք է ասեն ճշմարտությունը և Հայաստանի դեմ պատերազմն անվանեն այնպես, ինչպես կա: