
ՄԱԿ-ում հայտնել են, որ Սիրիայում 16 միլիոն մարդ հրատապ օգնության կարիք ունի

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության` Սիրիայի հարցով ներկայացուցիչ Գոնսալո Վարգաս Լյոսան հայտնել է, որ երկրում 16 միլիոն մարդ հրատապ հումանիտար օգնության կարիք ունի:
Այս մասին հաղորդում է BBC-ն։Գոնսալո Վարգաս Լյոսան BBC-ի Համաշխարհային ծառայության Newsday ծրագրին հայտնել է, որ տարածաշրջանում վերջին մարտերի պատճառով տեղահանվել է 800 000 սիրիացի:Մինչ այդ յոթ միլիոն սիրիացի դարձել էր ներքին տեղահանված, իսկ ավելի քան հինգ միլիոն մարդ փախել էր երկրից:
Լյոսան նշել է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մարդասիրական գործողությունները տուժած շրջաններում, ինչպիսիք են Հոմսը, Համան և Դամասկոսը, դանդաղորեն վերսկսվում են։
«Մենք մեր գրոծընկերների հետ անմիջապես մտնում ենք յուրաքանչյուր տարածք, որը դառնում է անվտանգ՝ փորձելով լրացնել այդ հումանիտար բացը», – հավելել է նա:
Դեկտեմբերի 8-ին զինված ընդդիմությունը գրավել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը։ Նախագահ Բաշար ալ-Ասադը հեռացել է երկրից՝ ապաստան ստանալով Մոսկվայում։
Միևնույն ժամանակ Սիրիայում իշխանության տապալումից հետո զինված ընդդիմությունն անցումային կառավարություն է ձևավորում և այդ գործընթացի ղեկավար է նշանակել Մուհամեդ ալ-Բաշիրին։