
«Орешник»-ի բավարար քանակությունը վերացնում է միջուկային զենք օգտագործելու անհրաժեշտությունը․ Պուտին

«Орешник»-ի բավարար քանակությունը գործնականում վերացնում է միջուկային զենք օգտագործելու անհրաժեշտությունը։ Ըստ ռուսական ТАСС գործակալության՝ դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հավելել է, որ ՌԴ-ն չի խստացնում իր միջուկային դոկտրինը։ ՌԴ-ն բարելավում է այդ դոկտրինը։ Ըստ ՌԴ նախագահի՝ մեծ հաշվով, այժմ պետք է կատարելագործել ոչ թե միջուկային դոկտրինը, այլ «Орешник»-ը»:
Ուստի, ըստ նախագահի, Ռուսաստանը բոլոր ոլորտներում իրեն բավականին զգույշ և նույնիսկ զուսպ է պահում։ «Բայց այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, մենք պետական մակարդակով և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մակարդակով ցուցաբերում ենք անհրաժեշտ կամք, ովքեր ապրում են այստեղ և ցանկանում են, որ իրենց երեխաներն այստեղ ապրեն, Ռուսաստանը համարեն իրենց հայրենիքը և պատրաստ լինեն ամեն ինչ անել՝ այն ամրապնդելու համար»,-եզրափակել է Պուտինը: