
Պուտինը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհին: Այս մասին հայտնել են Կրեմլից:
«Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհին: Ռաջնաթ Սինգհը Ռուսաստանում է աշխատանքային այցով»,-ասված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը: