
Թուրքիան պատրաստ է աջակցել Սիրիային. Էրդողան

Թուրքիան պատրաստ է ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Սիրիային:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքիան Աստծո օգնությամբ կշարունակի աջակցել Սիրիայի ժողովրդին նոր ժամանակաշրջանում։ Մենք մեր սիրիացի եղբայրներին ու քույրերին կցուցաբերենք անհրաժեշտ աջակցությունը», – հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ելույթ ունենալով Թուրքիայի դեսպանների մասնակցությամբ խորհրդաժողովում։
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայի, ինչպես նաև Սիրիայի համար շատ ու շատ կարևոր է Իրաքի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը: