
Իսրայելը հայտարարել է սիրիական ռազմածովային նավատորմի ոչնչացման մասին

Իսրայելի ռազմածովային ուժերն անցյալ գիշեր ոչնչացրել են սիրիական ռազմական նավատորմը:
Ինչպես տեղեկացնում է The Times of Israel-ը՝ այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ Հայֆայում ռազմածովային ուժերի բազա կատարած այցի ընթացքում:
Նա հայտարարել է, որ իսրայելական ուժերը հաստատվում են Սիրիայի և Գոլանի բարձունքների միջև բուֆերային գոտում: Նախարարը նշել է, որ հրամայել է Սիրիայի հարավում ստեղծել «մաքուր պաշտպանական գոտի» կանխելու դեպի Իսրայել ահաբեկչական ցանկացած սպառնալիք: