Բաժիններ՝

Թրամփը կհրաժարվի ԱՄՆ նախագահի աշխատավարձից ու թոշակից

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկրորդ նախագահական ժամկետում մտադիր է հրաժարվել պետության ղեկավարի հաշվին բոլոր նյութական արտոնություններից։ NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ չի ստանա նախագահական տարեկան 400 հազար դոլար աշխատավարձն ու կհրաժարվի նաև երկրի նախագահին հասանելիք ցմահ կենսաթոշակից։

«Ես ոչ մի ցենտ չեմ ընդունի։ Սա իմ ներդրումն է պետական ​​ծախսերի կրճատման գործում»,-ըստ գերմանական Bild պարբերականի՝ ընդգծել է ԱՄՆ նորընտիր նախագահը։ Թրամփը նշել է նաև, որ ինքը կարող է դառնալ ԱՄՆ առաջին նախագահը, որը չի վարձատրվի իր աշխատանքի համար՝ «բացառությամբ, միգուցե Ջորջ Վաշինգտոնի»:

Ավելի վաղ՝ իր առաջին ժամկետի ընթացքում, Թրամփն արդեն իսկ հրաժարվել էր նախագահական աշխատավարձից՝ միջոցներն ուղղելով բարեգործությանը և տարբեր ծրագրերին, ներառյալ՝ ազգային պուրակների պաշտպանությանը։

Չնայած նման քայլերին, Թրամփը դեռևս ԱՄՆ ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Forbes-ի տվյալներով՝ նրա կարողությունը 2,3 միլիարդ դոլար է գնահատվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031