«Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին». Ալեքսանդր Դուգին

Ռուս փիլիսոփա, իշխանամետ հայացքներով քաղաքագետ Ալեքսանդր Դուգինն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին և այդ համատեքստում մեղադրանքներ հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Սիրիան թակարդ էր Էրդողանի համար։ Նա ռազմավարական սխալ թույլ տվեց, դավաճանեց Ռուսաստանին, դավաճանեց Իրանին։ Նա դատապարտված է տապալման։ Քեմալականների վախճանը ևս հիմա է սկսվել։

Քեմալականներ, մենք ձեզ աջակցել ենք մինչև այս պահը։ Այս պահից սկսած դուք կզղջաք»,- գրել է Դուգինը։

Հիշեցնենք, որ Դուգինը մինչ այս պահը ռուսական վերլուծական շրջանակներում համարվում էր ամենաթուրքամետ, էրդողանամետ փորձագետներից մեկը: Նա բազմիցս նշել էր, որ «Էրդողանը լավագույն ընտրությունն է Ռուսաստանի համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031