Օգոստոսի 25-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնելու է Ուկրաինա: Ըստ թուրքական լրատվամիջոցների` այցի օրակարգում լինելու են հացահատիկի միջանցքի հետ կապված հարցերը:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ներկայացրել է Mohajer-10 անօդաչու թռչող սարքը, որն ունի 7 կիլոմետր բարձրությամբ և 2 հազար կիլոմետր գործողության շառավղով 24 ժամ անընդմեջ թռչելու կարողություն։ Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։
Օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը: Տեղեկությունը տարածել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Բելգիայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ու մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանը:
35 տարի առաջ ԼՂԻՄ մարզային խորհրդից (կարելի է ասել՝ ներկայիս ԱԺ-ի «պապիից») սկսվեց արցախյան շարժման բաց փուլը։ Այսօր, 35 տարի անց, Արայիկը փորձում է կործանել Արցախի պետականությունը՝ գերադասելով ոչ թե ազատ Արցախի զավակը լինել, այլ դավաճան ու եղբայրասպան Մելիք Շահնազարի հոգեզավակը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ արդեն վաճառքում են Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպման տոմսերը։
Ցավոք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները գերադասեցին հետապնդել իրենց նեղ ազգային շահերը, քան փորձել փրկել 120 հազար սովահար արցախահայերի կյանքը՝ այդպիսով հրաժարվելով իրենց մարդասիրական պատասխանատվությունից և վարկաբեկելով Միավորված ազգերի կազմակերպության սկզբունքայնությունը։ Խայտառակություն է, որ Անվտանգության խորհուրդը նույնիսկ չփորձեց աջակցել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումներին։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը խոսելով շրջանառվող տեղեկատվության մասին, նախ ասաց, որ Ակնայի ճանապարհը երբեք չպետք է փոխկապակցել, առավել ևս՝ փոխարինել Բերձորի ճանապարհով։
Օգոստոսի 22- ին, ժամը 12:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ’ կիրառելով հրաձգային զենք։
Ես չեմ կարծում, թե ԱՄՆ-ն որևէ կերպ կցանկանա նպաստել էթնիկ զտումների այդ քաղաքականությանը. Արարատ Միրզոյան
Ի՞նչ ուղերձով է Բելգիայի Թագավորության արտգործնախարար Հաջա Լահբիբը մեկնելու Ադրբեջան՝ Հայաստանում նրանից հետաքրքրվեցին լրագրողները՝ հիշեցմամբ, որ մինչ այս Ադրբեջանը շարունակաբար անտեսում է Հաագայի դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու պահանջի վերաբերյալ:
Բելգիայի Թագավորության արտգործնախարար Հաջա Լահբիբը ժամանել է Հայաստան, նրան դիմավորել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նախարարների առանձնազրույցին հաջորդել է հանդիպումը լրագրողների հետ:
Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի համատեղ ասուլիսում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշեց՝ գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկումների առանցքում են եղել ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամին առնչվող հարցերը, որոնք ստեղծվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արդեն 8 ամիս շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով։
Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, չի համապատասխանում իրականությանը: Այս
Պետականության դեմ ցանկացած քայլ դատապարտելի և անընդունելի է։ Այս դիրքորոշումը հանրային դաշտում անընդհատ կրկնում են Արցախի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները։ Կրկնում են, բայց շատերն իրենց գործողություններում երբեմն իրագործում են ճիշտ հակառակը։
Փափագս էր՝ անձամբ ներկայանալ դատարան՝ ինքնապաշտպանության համար։ Փաստաբաններս միջնորդություն ներկայացրին այդ հարցով, սակայն դատավորը մերժեց՝ համարելով, որ իմ անվտանգությունս երաշխավորված չէ։
ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկումներից հետո ամերիկյան կողմը ԱԽ անդամ երկրներին հորդորում է ձեռնպահ մնալ որևէ բանաձևի նախագիծ ներկայացնելու քայլերից: Այս մասին, հղում անելով ԱԳՆ–ին մոտ կանգնած աղբյուրներին, տեղեկացնում է aravot.am-ը։
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Արցախում հայերի հանդեպ ադրբեջանական ցեղասպանությունը դատապարտող հերթական հրապարակումն է արել։ Նա հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացվում է Ադրբեջանի իշխանությունների գործողությունների հետևանքով Արցախում առկա իրավիճակը
Թուրքիայում Նիդեռլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը, ինչպես նաև Դանիայի փոխդեսպանը հրավիրվել են Թուրքիայի արտգործնախարարություն:
Շվեյցարիայի Credit Suisse ներդրումային բանկը ներկայացրել է համաշխարհային մասնավոր կարողության զեկույցը, ըստ որի՝ 2022-ին զուտ մասնավոր կարողությունը նվազել է 11․3 տրիլիոն դոլարով։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն օրերս իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում մեղադրեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ստախոսության մեջ՝ հիմնավորելով, որ ասել է՝ հրաժարական է ներկայացնելու պաշտոնից, սակայն չի արել։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեի և Եվրամիության (ԵՄ) վիճակագրական գրասենյակի՝ Եվրոստատի կողմից հրապարաված ավտոմեքենարի գնային ինդեքսի համաձայն՝ Թուրքիան համարվում է Եվրոպայում ավտոշուկայի ամենաբարձր գներով երկիրը, իսկ ամենացածրը՝ Լեհաստանը։
Հաջորդ փուլում նոր օրենքը կներկայացվի Սահմանադրության պահապանների խորհրդին՝ պահպանողական հոգևորականներից կազմված վերահսկող մարմնին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական նախագծի» համահիմնադիր, APRI գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
«Unblock Humanity» նախաձեռնության նպատակն է՝ իրականացնել միջազգային մեդիա արշավ Արցախի շրջափակման վերաբերյալ։ Այս նպատակով պատրաստել ենք Արցախի շրջափակման վերաբերյալ ազդեցիկ հոլովակ՝ թիրախային լսարանին համապատասխան հատուկ շեշտադրումներով, որի դիտումների թիվն անցել է 3.6 միլիոնից։ Հոլովակի տարածման համար իրականացրել ենք գովազդային արշավ, ինչպես նաև համագործակցություն մեծ լսարան ունեցող ազդեցիկ մարդկանց հետ։
«Ժամանակն է եկել, որ լոկալ, փոքր իրավիճակներում ատամ ցույց տրվի, կանգնել կողքի ու մատնացույց անել խաղաղապահներին ու ասել՝ իրենք են մեղավոր… լավ, խաղաղապահները թողեցին դուրս եկան, հետո՞, մեդալի հակառակ կողմն իրենք ինչպե՞ս են տեսնում։ Ինչպե՞ս են մի քանի հոգի իրենց վրա պատասխանատվություն վերցնում 120 հազար բնակչի ճակատագրի հետ խաղալու համար, ո՞վ է փոխարինելու ռուս խաղաղապահներին, ՄԱԿ-ի խաղաղապահնե՞րը»։
Օգոստոսի 16-ին Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի առնչությամբ հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում տարբեր երկրներ արտահայտեցին իրենց դիրքորոշումները, բայց դա որևէ փաստաթղթով չարձանագրվեց։ Ինչո՞ւ որևէ որոշում չընդունվեց։ Հայաստանը չէ՞ր ներկայացրել նման փաստաթուղթ։ Այս հարցերի պատասխանն այսօր փորձել էր տալ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Սիրիական բանակի հրետանին գրոհել է ավազակային խմբավորումների դիրքերը Համայի նահանգի հյուսիսում։ Գնդակոծությունն իրականացվել է ծանր հրանոթներով՝ ի պատասխան ապաէսկալացիայի հյուսիսային գոտում զինյալների կողմից հրադադարի խախտման։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Al Watan թերթը։