Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Ուկրաինա

Օգոստոսի 25-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնելու է Ուկրաինա: Ըստ թուրքական լրատվամիջոցների` այցի օրակարգում լինելու են հացահատիկի միջանցքի հետ կապված հարցերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ավելի վաղ Ֆիդանը հանդիպել էր Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երհովի հետ, որտեղ քննարկվել էր Ուկրաինայի հարցը:

Մինչ Ուկրաինա կատարելիք այցը, Ֆիդանը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրաք: Բաղդադում նա հանդիպումներ կունենա իրաքցի պաշտոնյաների հետ, իսկ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում՝ քուրդ պաշտոնյանների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031