«Այն, ինչ հիմա Արցախում անում է Արայիկը՝ հեղաշրջման փորձ է». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, ինչ հիմա Արցախում անում է Արայիկը՝ հեղաշրջման փորձ է։
Նա և իր շուրջ եղած մի քանիսը փորձում են ցրել Արցախի ԱԺ-ն։

35 տարի առաջ ԼՂԻՄ մարզային խորհրդից (կարելի է ասել՝ ներկայիս ԱԺ-ի «պապիից») սկսվեց արցախյան շարժման բաց փուլը։ Այսօր, 35 տարի անց, Արայիկը փորձում է կործանել Արցախի պետականությունը՝ գերադասելով ոչ թե ազատ Արցախի զավակը լինել, այլ դավաճան ու եղբայրասպան Մելիք Շահնազարի հոգեզավակը։

Հիշեցնեմ նաև, որ ԱԺ-ն ցրելը Ադրբեջանի պահանջն է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031