Իրանը մայիսի 5-ին հայտարարել է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ «Ֆախրա» սեփական պատվաստանյութի հաջող փորձարկման մասին, որն անվանվել է անցյալ տարի զոհված իրանցի ատոմագետ ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի պատվին: Պատրաստուկի թեստավորման համար որպես կամավոր հանդես է եկել գիտնականի որդին, հաղորդել է IRNA գործակալությունը։
«Վերջին հայտարարություններից մեկում Ալիևը շատ հետաքրքիր ձևակերպմամբ անդրադարձավ այդ միջանցքին, որ՝ արևելյան և արևմտյան Զանգեզուրներն իրար կապող միջանցք կլինի: Սա ևս շատ հետաքրքիր է, որ դուրս է մնում մեր ուշադրությունից: Սա հայտ է ոչ միայն՝ պատմական իրողությունները խեղաթյուրելու, այլ՝ ապագայում նաև որոշակի հավակնություններ հայտնելու այդ տարածքների նկատմամբ, ոչ միայն միջանցքի նկատմամբ»:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցում անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ վերջինիս հրավիրել է այցելել Վրաստան:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ շարունակվում են ադրբեջանական բանակի նյութատեխնիկական ապահովմանն ու Արցախի` Բաքվի վերահսկողությանն անցած տարածքներում ականազերծմանն ուղղված աշխատանքները:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է, թե ինչ նպատակով և ինչ պայմանով է ԱՄՆ-ն 2001 թվականից ի վեր Ադրբեջանին ռազմական բնույթի օգնություն տրամադրում:
Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները մի քանի իսրայելական հրթիռ են խոցել, որոնք գրոհում էին Լաթաքիայի վրա:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը կուսակցության նիստից հետո կրկին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դրա շուրջ ապագա զարգացումներին:
Լրագրության հարցերով կանանց կոալիցիան (CFWIJ) մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ զեկույց է պատրաստել աշխարհում կին լրագրողների իրավունքների խախտման, նրանց դեմ կատարված հարձակումների, արված սպառնալիքների և գործադրված բռնության դեպքերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի իշխանությունները մայիսի 7-ից լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն COVID-19-ի տարածումը թույլ չտալու համար: Այդ մասին հաղորդել են երկրի ՆԳ նախարարությունում։
Արցախյան երկրորդ պատերազմն իր օրինակով ցույց տվեց, որ Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչությունը նպատակին հասնում է և կարող է հասնել միմիայն մեդիագրագիտության թերի ընկալման և տիրապետելու դեպքում։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ադրբեջանագետ Էդգար Էլբակյանի հետ, ում համոզմամբ՝ Հայաստանում թերի մեդիագրագիտությամբ բնակչության զանգվածը բավականին մեծ է։
Վաղը մեկնարկում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետպատերազմյան հերթական այցը տարածաշրջան, որի շրջանակում մայիսի 5-6-ը նա լինելու է Երևանում, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքվում: Այցը կազմակերպվում է աշխարհաքաղաքական ու լոկալ մի շարք ուշագրավ զարգացումների ֆոնին՝ ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահները ջանում են վերսկսել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը, ԱՄՆ վարչակազմը կոշտ, միևնույն ժամանակ՝ ճկուն քաղաքականություն է վարում ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի ուղղությամբ, Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ռուս-իրանական և իրանաչինական հարաբերություններում նոր իրողություններ են ի հայտ գալիս:
Ֆրանսիացի դերասան, հումորիստ Դեդոնե ՄԲալան նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, խնդրելով տրամադրել քաղաքական ապաստան Թուրքիայում։
Ադրբեջանը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը հանել է և վերանորոգելու անվան տակ ոչնչացնում է հայկական հետքը։ Օրեր առաջ էլ թշնամին ոչնչացրել էր եկեղեցու մուտքի մոտ գտնվող հրեշտակներին։
«168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ՌԴ ԱԳ նախարարի այցը հակամարտ երկրներ կարևոր է, քանի որ տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերությունների համար նոր իրավիճակում: «Այսինքն՝ վերջին այցերը տեղի էին ունեցել պատերազմից հետո, երբ այն դեռ նոր էր ավարտվել, դա էր տարածաշրջանի նոր իրավիճակը, որում որևէ երկիր, բացի Ռուսաստանից, դեռ դիրքավորված չէր»:
Ադրբեջանցի լրագրող Ֆուադ Աբբասովը, որն արտաքսվել է Ռուսաստանից, կոչ է անում կանխել «ահաբեկչությունը» (չակերտները` Խմբ.) և թույլ չտալ մայիսի 9-ին Ստեփանակերտում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մասնակցությամբ Հաղթանակի շքերթի անցկացումը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ իր վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ-ի կողմից ուղիղ ռազմական օգնությունն Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ պետքարտուղարը հավաստում է, որ նման օգնությունը չի նպաստում Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմանը, գրում է The Hill-ը։
«Ցեղասպանության կանխարգելման և նրա պատժի մասին կոնվենցիայում 2-րդ հոդվածի 3-րդ կետն ասում է, որ ցեղասպանություն են համարվում այնպիսի գործողությունները, որոնք անհնարին են դարձնում մարդու բնակվելը իր բնակվելու վայրում։ Այն, ինչ տեղի է ունենում Սյունիքում, Ստեփանակերտում, այլ գյուղերում, Արցախում, այդ կրակոցները․․․ դրանք հենց 3-րդ կետին համապատասխանող հանցագործություններ են, ցեղասպանության եզրույթի ներքո դիտարկվող գործողություններ են, և այս առումով անպաշտպան թողնել այն գյուղերը, որոնց մասին գիտենք, դա, կներեք, աջակցություն կամ մասնակցություն է ցեղասպանական գործողություններում՝ արդեն հայկական իշխանության կողմից։ Ցավոք, մենք այսօր չունենք այնպիսի իշխանություններ, որոնք ապահովում են թե՛ մարդու, թե՛ ազգային անվտանգությունը»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը։
Վրաստանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Թուրքիան ամենաշատ մտավորականների անազատության մեջ պահող 3 երկրներից մեկն է աշխարհում: Այս մասին հայտնի է դարձել գրողների միջազգային ՊԷՆ (PEN) ընկերակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հրապարակած «Գրելու ազատություն 2020» զեկույցից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Չեմ կարծում, որ թուրք-ադրբեջանական ալյանսը համաձայնի նման տարբերակի, երբ իրենք հաղթած են և կարողանում են ՀՀ կապիտուլյանտ իշխանություններին ցանկացած բան պարտադրել: Երբևէ չեն գնա նման քայլի, որ միջանցք լինի Հայաստան-Իրան կապի ապահովման համար: Բացի այս, կրկնում եմ՝ իրանական շրջանակներում նորից սկսել են խոսել այն մասին, որ սա որևէ հարց չի լուծի, և Սյունիք-Զանգեզուրի հավանական կորուստը դա աղետ է լինելու նաև Իրանի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության համար, և Իրանի դերակատարությունը հասցնելու է գրեթե զրոյականի հարավկովկասյան ռազմաքաղաքական և տնտեսական իրադարձություններում»,- եզրափակեց Արամ Շահնազարյանը:
Ադրբեջանցի իրավապաշտպան Ահմեդ Շահիդովը Twitter-ի իր էջում գրել էր, որ հունիսից Ստեփանակերտը լինելու է Ադրբեջանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո՝ լինի դա խաղաղ ճանապարհո՞վ, թե՞ ուժի կիրառմամբ: Ըստ նրա՝ հայերը բավականաչափ տեղեկացված չեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, հետևաբար, եթե իրեն չեն հավատում, կարող են հարցնել Նիկոլ Փաշինյանից:
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 72 հազար 875-ի, որից 391-ը մահացել է վերջին 24 ժամվա ընթացքում: Այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով Իրանի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին:
Կայքը գրում է, որ համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տվյալների՝ Սյունիքի մարզի տարածքում տեղակայվել են ՌԴ Զինված ուժերի միանգամից երկու հենակետեր, ուր գտնվում են զրահատեխնիկա և մարտական ավիացիայի միջոցներ:
Արցախի ԱԺ նախագահը նախօրեին արձագանքել է Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավարի՝ թվիթերյան էջում կատարած գրառմանը, որում վերջինս նշել էր, որ հունիսին Ստեփանակերտն անցնելու է զորքերի վերահսկողության տակ:
Ադրբեջանցիներն ու թուրքերը երազում են վերցնել Ստեփանակերտն իրենց վերահսկողության տակ, բայց նման հայտարարություններ անելը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի իրավապաշտպան Ահմեդ Շահիդովի վերջին գրառմանը։
Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, ձերբակալվածը ԻՊ-ի նախկին պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի «աջ ձեռքն» է եղել:
«Պետք է հզորացնենք մեր բանակը։ Այս նույն ԱՄՆ-ը Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ երբեք հայտարարություններից այն կողմ չգնաց, որովհետև տեղյակ էր այդ ծրագրերից»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին լավատեսական կանխատեսումներ է արել կապված երկրի տնտեսական բարգավաճման հետ և հայտնել է պատժամիջոցների ավարտի հեռանկարի մասին՝ անդրադառնալով Վիեննայում միջուկային ծրագրի հարցով անցկացված բանակցությունների վերջին փուլի արդյունքներին:
Կիրակի խոշոր հրդեհ և պայթյուններ են տեղի ունեցել Իրանի Կում քաղաքում գտնվող քիմիական գործարանում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով նահանգի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Համիդ Քուրեյմիին: