Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիայի սցենարն իրականությունից հեռու է համարել:
Թուրք փորձառու լրագրող, վերլուծաբան Ջենք Բաշլամըշը, որը ժամանակին հետևել է 2008-ին մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհաջող գործընթացին, անդրադարձել է հատուկ ներկայացուցիչների մոսկովյան առաջին հանդիպմանն ու հայկական կողմի հնարավոր «հողային պահանջներին»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիան և Ադրբեջանը այս տարի կսկսեն Նախիջևան բնական գազի մատակարարման մասին հուշագրի իրականացումը, որը ստորագրվել է 2020 թվականին երկու երկրների էներգետիկայի նախարարների կողմից։
Երեքշաբթի՝ հունվարի 18-ին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա։
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, այսօրվա աշխարհակարգն այլևս վերահսկելի չէ, և եթե այժմյան անվտանգային ճարտարապետությունը, որը խարխլվում է, ինչի մասին խոսում է ՌԴ-ն, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ն, Աստված մի արասցե, ամբողջությամբ չգործի, ՀՀ-ն կախման կետ չի ունենալու և սեփական անվտանգային միջավայրը չի կարողանալու պաշտպանել թուրք-ադրբեջանական էքսպանսիայից:
«Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական տնօրենին՝ Ռեջեփ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին, վրդովեցրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Massachusetts Institute of Technology, MIT) պրոֆեսոր, ֆիզիկոս Մաքս Թեգմարքի արած արտահայտությունը։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն «Հաթայ էքսպո 2021»-ի շրջանակներում ելույթ է ունեցել և անդրադարձել Թուրքիայում ապաստանած սիրիացիների վերադարձի խնդրին։
Թուրքիայի կառավարության այս շաբաթվա նիստում օրակարգում ներառված հիմնական թեմաներից բացի անդրադարձ է լինելու նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմամբ մեկնարկեց երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է։
Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում այցելել Ղարաբաղ: Առցանց ճեպազրույցում այս մասին նշել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն անդրադառնալով հունվարի 14-ին Մոսկվայում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպմանը և երկուստեք տարածած հայտարարությանը, թե հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, հիշեցրեց՝ վերջին անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը կառուցողական անվանեց թշնամի պետության ղեկավարին, դրանից որոշակի ժամանակ անց պատերազմ սկսվեց:
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանին նախ անհանգստացրել է Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը, թե հանդիպումն անցել է «կառուցողական» մթնոլորտում:
Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը, այս մասին հայտնում է ISNA գործակալությանը։
Վիեննայում հունվարի 14-16-ը ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել եվրոպական երկրներում և մի շարք միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը։
Օրերս մեկնարկած հայ-թուրքական երկխոսության առանցքային թեմաներից մեկն այս փուլում դարձել է Մոսկվայի միջնորդության և դրանից ազատվելու հարցը:
Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում անդրադարձ է կատարվելու Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունեցած Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպման արդյունքներին։
Թուրքիայի Կայսերիի ձմեռային հանգստավայրերից Էրջիեսում մահացած են գտել Թուրքիայի Գազիանթեփ նահանգում ՄԱԿ համակարգող ներկայացուցիչ Մայքլ Քրիֆթին:
«Այդտեղ գրված է, որ գործընթացը պետք է լինի բաց, և, մասնավորապես, քաղաքական բոլոր ուժերը մասնակցեն քննարկումներին, ինչպես նաև՝ որ թե՛ քննարկումների ժամանակ, թե՛ ապագա հանձնաժողովի կամ աշխատանքային խմբի աշխատանքներին ներգրավվեն տարբեր ոլորտներից մասնագետներ: Վերջապես այնտեղ հստակեցված է նաև, որ պետք է մասնակցեն նաև այն համայնքների Տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց կարող է վերաբերել այդ սահմանազատման և սահմանագծման արդյունքները»:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Eren «հակաահաբեկչական գործողության» 15-րդ փուլը սկսելու մասին:
Ալիևը հասկանում է, որ միգուցե ժամանակը կարող է ի վնաս իրեն աշխատել, որովհետև նրանք երբեք չեն ունենալու այնպիսի նվեր, ինչպիսին այսօր Հայաստանի իշխանություն կոչվածն է: Եվ, բնականաբար, Ալիևը շտապում է ստանալ հնարավորինս առավելագույնը, կամ այն, ինչ Ալիևին խոստացել է այս կապիտուլյանտ իշխանությունը: Ես դա չեմ բացառում:
Հունական մամուլում կրկին լուրեր են շրջանառվում այն մասին, որ Աթենքը չի պատրաստվում հրաժարվել ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայով նախատեսված տարածքային ջրերի սահմանները մինչև 12 մղոնի (22կմ) վրա տարածելու մտադրությունից:
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Ռուսաստան այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանգամանալից բանակցություններ կանցկացնի տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես, պլանավորվում է քննարկել համագործակցությունը մշակութային, քաղաքական եւ տեխնոլոգիական ոլորտներում: Այդ մասին հունվարի 17-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
Գործակալության տեղեկատվությամբ՝ «երեք իրանցի դիվանագետներ Սաուդյան Արաբիա մուտքի այցագիր են ստացել»: Դիվանագետներն «արդեն մեկնել են Ջիդդա եւ վեցամյա ընդմիջումից հետո պետք է վերսկսեն իենց գործունեությունը ԻՀԿ-ում»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հրավերով հունվարի 17 մեկնում է Ալբանիա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական «Metropoll Araştırma» սոցիոլոգիական կազմակերպության իրականացրած վերջին հարցումները ցույց են տվել, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշը 2015-ից հետո ամենացածր ցուցանիշն ունի:
Թուրքիայից 2021 թվականին արտահանվել է ընդհանուր 22.4 միլիարդ դոլար արժողությամբ մեքենա և սարքավորում, ինչը 21․4 տոկոսով ավելին է 2020 թվականի համեմատությամբ։ Իսկ ընդհանուր արտահանումը երկրից 2021-ին կազմել է 225.4 միլիարդ դոլար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Մոսկվայում բանակցություններ է վարելու Իրանի իր պաշտոնակից Էբրահիմ Ռաիսիի հետ, հաղորդում Է «Ռոսիա 1» հեռուստաալիքը:
Նշվում է, որ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է իրանական Խարկ կղզուց 12 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 20 կմ խորության վրա, գրում է russian.rt.com-ը։
«Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Այս հրատապ խնդրի լուծման գործում Հայաստանն ակնկալում է նաև միջազգային գործընկերների գործնական աջակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: