![](/banners/BeFunky-design.jpg)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
![](https://168.am/wp-content/uploads/2020/12/guteresh.jpg)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեփան Դյուժարիկը։
Դյուժարիկի խոսքով՝ կազմակերպության ղեկավարը հույս է հայտնել, որ հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի երկարատև խաղաղության։
«ՄԱԿ-ը կոչ է անում կողմերին օգտագործել այդ համաձայնագիրը փոխադարձ վստահության խթանման և երկարաժամկետ խաղաղության ապահովման համար` ի շահ իրենց ժողովուրդների և տարածաշրջանի», – հավելել է նա։