Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով ռուս-ուկրաինական լարվածության մասին հարցին, ասել է, որ իրենց վշտացնում է տարածաշրջանում պատերազմական մթնոլորտի առկայությունը:
ՌԴ ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցում կոնկրետ քայլերի է անցնում: Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նախօրեին ասել էր, թե Ռուսաստանը Բաքվից և Երևանից պաշտոնական արձագանք է սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերը վերականգնելու հարցում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ։
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարն ընդունել է Ադրբեջանի «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Բադրադդին Գուլիևին։
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում առաջընթացի հասնելը թույլ կտա էականորեն առաջ շարժվել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացման հարցում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում կրկին անդրադարձել է Մոսկվա-Կիև հարաբերություններին: Այս մասին հայտնում է թուրքական yenisafak.com-ը:
Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանի հետ բանակցությունների վայրը լինի հենց Թուրքիան կամ Հայաստանը: Այս մասին հայտնում է թուրքական «İhlas» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Թուրքիայում հանդիպել են ընդդիմադիր առանցքային առաջնորդներ քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները և «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն:
Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում հունվարի 21-ին սկսվել են Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի «Ծվային անվտանգության գոտի» համատեղ ռազմածովային վարժանքները: Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
Ընդամենը մեկ տարի առաջ Բաքվում կայացած տխրահռչակ և մեզ համար նվաստացուցիչ զորահանդեսի ժամանակ էրդողանական վարչախմբի պարագլուխը ոգևորությամբ խոսում էր հայության դահիճներից էնվերի «լուսավոր հոգու» մասին։
Բոսնիա և Հերցոգովինայի նախագահական խորհրդի սերբ անդամ Միլորադ Դոդիկը համարում է, որ այդ երկրի ներքին խնդիրները կարող են լուծվել միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչի միջնորդությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի նախկին վարչապետ, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն ուշագրավ գրառում է արել Twitter-ում, որտեղ խորհուրդ է տվել դպրոցականներին կամընտրական առարկաներից նախապատվությունը տալ քրդերենին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ի՞նչ կտա Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի տնտեսությանը: Այս հարցի պատասխանն ամենևին չի պահանջում խորամուխ լինել ցանկությունների, սպասումների, երազանքների մեջ. պետք են ընդամենը տնտեսական վերլուծություններ, հաշվարկներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել Ռուսաստանի Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական դիվանագիտական խողովակներով դիմել է Google ընկերությանը՝ պահանջելով հեռացնել Բաքվի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքների հայկական անվանումները։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ Երևանի առաջարկներն ըստ էության ընդունելի չեն՝ ինչպես Բաքվի, այնպես էլ՝ Մոսկվայի համար: Հունվարի 14-ի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրեց, որ նախօրեին՝ հունվարի 13-ին, շփում է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ պաշտոնական Երևանը առաջարկությունների փաթեթ է փոխանցել Ադրբեջանին Ռուսաստանի միջոցով։
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ուկրաինայում և Կիպրոսում Ֆրանսիայի նախկին դեսպան Իզաբել Դյումոնի հետ տարածաշրջանային այցի շրջանակներում կլինի Հայաստանում և Ադրբեջանում:
Իրանի պետական գազային ընկերությունը հայտնել է, որ տեխնիկական անսարքության պատճառով 10 օրով դադարեցնում է Գյուրբուլաքի անցակետից բնական գազի մատակարարումը Թուրքիային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մոսկվայի եւ Թեհրանի համագործակցությունը Սիրիայի խնդրով կարող է երկկողմ հարաբերությունների զարգացման մոդել դառնալ այլ ոլորտներում, Իրանը շորհակալ է ՌԴ-ից այդ փոխգործակցության համար: Հունվարի 20-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստում։
Հյուսիսատլանտյան դաշինքն անօրինականորեն ներթափանցում է անկախ պետությունների տարածքներ, այդ գործելակերպը խաբուսիկ է եւ կհանգեցնի ՆԱՏՕ-ի մոտալուտ կազմացրման: Հունվարի 20-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստում՝ Մոսկվա կատարած իր այցի ընթացքում։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների վերաբերող հարցերը պետք է մեկնաբանեն այդ երկրների՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է եռանախագահողների աշխատանքի շարունակմանը՝ նրանց մանդատի համաձայն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից և նշել, որ օրակարգում են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման քայլերը:
Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի համատեղ ռազմածովային վարժաքները Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում կսկսվեն հունվարի 21-ին: Հհունվարի 20-ին այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակի մամուլի ծառայությունը:
Քութայիսում, որը մեծությամբ երկրորդ քաղաքն է Վրաստանում, շուրջ 7 հազար բաժանորդներ մնացել են առանց բնական գազի: Այդ մասին հաղորդել է Առաջին ալիքը:
Ռաիսին Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո հունվարի 19-ին առաջին անգամ այցելել է Ռուսաստան: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին կարևորել է Ռաիսիի այցը՝ նշելով, որ քննարկվելու են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: