Թուրքական մամուլն անդրադարձել է Իրանից Թուրքիա արտահանվող բնական գազի մատակարարման հետ կապված վերջին շրջանի տեխնիկական խնդիրներին: Դրանք արդեն զգալի դժվարություններ են առաջացրել թուրքական արդյունաբերության մեջ:
Էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող ամերիկյան «Tesla» ընկերությունը սկսել է մուտքը թուրքական շուկա: Նշվում է, որ Թուրքիա մուտքի շրջանակներում Թուրքիայի Անկարա, Ստամբուլ, Անթալիա Սաքարյա, Բուրսա, Իզմիր, Այդըն, Բալըքեսիր, Քոնյա, Հենդեք և Էդիրնե քաղաքներում կհիմնվեն ավտոմեքենաների մարտկոցների արագ լիցքավորման կայաններ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայց է ներկայացրել դատախազություն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Օզքոչի և Ստամբուլից ընտրված պատգամավոր Այքութ Էրդողդուի դեմ։
Քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի 2 ժամանոց ասուլիսի գլխավոր նպատակը հայ հասարակության և հատկապես՝ իր ընտրազանգվածի մոտ այն միտքն ամրագրելն էր, որ արցախյան կարգավորումը լինելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, և այդ մեղքը, սովորության համաձայն, բարդել նախկինների վրա, որ ինքը մեղավոր չէ, նախկիններն են դրան համաձայնել, ինքը փորձել է շտկել իրավիճակը, բայց դա չի ստացվել:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանն է:
Կորոնավիրուսի տարածվելու պատճառով Թբիլիսիում ժամանակավորապես աշխատանքը դադարեցրել է 48 մանկապարտեզ։Վրաստանում մոլեգնում է կորոնավիրուսի վեցերորդ ալիքը:
CNN.gr (CNN Հունաստան) կայքում լույս է տեսել հունահայ համայնքի ներկայացուցիչ Արաքսի Ապելիան Քոլանյանի հոդվածը 1990 թ․ Բաքվում հայերի ջարդերի մասին։
Հայաստանի իշխանությունները չե՞ն խոսում ողջ հայության անունից․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում, ինչպես օրերս հավաստել է Նիկոլ Փաշինյանը, երաշխիքներ չկան, թե Թուրքիան ապագայում առաջ չի քաշի իր նախապայմանները։
«Մսամթերքի գների վրա խիստ ազդեցություն ունի անասնակերի սակավությունը, որը Հայաստանում այսօր աննախադեպ թանկ է։ Գյուղացին ի վիճակի չէ ձմռան համար այդքան անասնակեր կուտակել, հիմա նորից պետք է դիմենք էս իշխանությանը, որ գնան ու գյուղացիների անասունների համար կեր ապահովեն, բայց դե ոչինչ չեն անում։ Թերևս, սա էր պատճառը, որ բազմաթիվ խոշոր ու միջին անասուն այս տարի մորթվեց։ Դե, մի խումբ տգետների կառավարման արդյունք է»,- ընդգծեց նա։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի հայցը և Թուրքիային պարտավորեցրել փոխհատուցում վճարել նրան:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ, դիվանագիտական կարգավորմանը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և այլուր:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին հունվարի 26-ին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությանը:
Իրանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամեդ Ռեզա Աշտիանիի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Չանքայայի պալատում ընդունել է Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին։
Վերջին օրերին թուրքական մամուլում հրապարակվել են Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների որոշ մանրամասներ, որոնք կարևոր են հասկանալու համար բանակցային տրամաբանությունը։ Ներկայացնեմ դրանցից երկուսը և իմ մեկնաբանությունները։
Ամերիկյան հայտնի «Wall Street Journal» թերթն առանձին հոդվածով անդրադարձել է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու մտադրության «ճակատագրին»:
Հանդիպումը, որը փակ էր մամուլի համար, տևել է մոտ 45 րոպե։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Մարզասրահում մահացել է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավար, գնդապետ Թարլան Գադիրովը։
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 15 հազար 762 նոր դեպք:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն է:
Ո՞րն է ՀՀ զինված ուժերում, բանակում բարեփոխումների ռազմավարությունը՝ ռուսակա՞ն բանակի նմանությամբ բանակ ենք ունենալու, թե՞ հաշվի կառնվեն զինված ժամանակակից արևմտյան միտումները, եթե, իհարկե, այդ բարեփոխումները սկսվել են:
Հարցին, թե Ուկրաինայի շուրջ իրավիճակի ռազմական սրման դեպքում ի՞նչ դեր կարող է ստանձնել ՀԱՊԿ-ը, Եվսեևը պատասպանեց, թե Ուկրաինայում հասկանում են, որ Ռուսաստանի հետ չեն կարող պատերազմել, ուստի, որքան էլ սուր լինի իրավիճակը, բախման չի հասնի երկու կողմի կամքով:
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով լրագրող Սեդեֆ Քաբաշի ձերբակալությանը Թուրքիայում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երեկ ծանոթացել են այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցով աշխատանքներին: Նրա խոսքով՝ հաջողությամբ արդեն և՛ ավտոմոբիլային, և՛ երկաթուղային ճանապարհներ են կառուցվում:
Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին արգելված է բեռնատար ավտոմեքենաների տեղաշարժը:
Անկարան մտադիր է ավիաչվերթներ բացել դեպի Հայաստանի տարբեր մարզեր և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի գրել է Hüriyyet պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմում անցկացված փակ քննարկումներին:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ջուլֆա (Իրան)-Ջուղա (Նախիջևան)-Երասխ (Հայաստան) բացվելիք երկաթգիծը պետք է սպասարկի նաև իրանական կողմից առաջ մղվող Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցը։
Թուրքիայի քաղաքացիներն իրենց ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքի անկումային տատանումների ու գնաճի պատճառով լիրայով արված իրենց խնայողությունները մեծ թափով վերածում են կրիպտոարժույթների:
Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել Անիի վերաբերյալ։ Հոդվածում հիմնականում նշվում է, որ Անիի ավերակները նաև ձմեռային օրերին են գրավիչ օտարերկրացի և տեղացի զբոսաշրջիկների համար։ Այցելուներին Անին ընդունում է ձյունածածկ գեղեցկությամբ։ Հոդվածում, սակայն, որևէ բառ չի նշվում քաղաքի հայկական անցյալի մասին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։