Ֆրանսիան մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի վերջին որոշումը
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և երկու կողմերի բարի կամքի դրսևորումները, մասնավորապես՝ գերիների ազատ արձակումը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է.
«Ֆրանսիան հուսով է, որ սա կլինի առաջին քայլը բանտարկյալների, պատանդների և անհայտ կորածների հետ կապված իրավիճակի լուծման ճանապարհին։
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսմանը Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ։
Ամուր խաղաղությունը կարող է լինել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու պետությունների սահմանների անխախտելիության հարգմամբ»: