Էրդողանը ցանկանում է ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծել Թուրքիայի պայմաններով

Չնայած ռուս-ուկրաինական հակամարտությունը հետին պլան է մղվել, այն դեռ շարունակվում է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Օրեցօր ավելի լավ է ընկալվում հակամարտության առաջին ամիսներին մեր երկրի առաջ քաշած խաղաղության ծրագրի կարևորությունը։ Թուրքիան պատրաստ է պատասխանատվություն ստանձնել նոր արյունահեղության և նոր ավերածությունների կանխման համար»,- ասել է նա։

Հունվարին Թուրքիան հայտարարեց, որ լուծումը պետք է մշակվի ոչ միայն Ուկրաինայի ու Ռուսաստանի, նրանց ղեկավարության միջև, բայց նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի մասնակցությամբ։ Ցանկացած խաղաղ ծրագիր, որը չի ներառում Ռուսաստանը, չի հաջողվի և կհանգեցնի ձախողման, կարծում է Անկարան։

Տեսանյութեր

Լրահոս