Վրաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը նվազել է

2023 թվականի երրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանում կատարված ներդրումների ծավալը նվազել է 62,5 տոկոսով։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ փոխանցում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։

Հուլիս-սեպտեմբերին Վրաստանում 316 մլն ԱՄՆ դոլարի չափ գումար են ներդրել։ Տվյալները ցույց են տալիս, որ նվազում է արձանագրվում ոչ միայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (820,3 մլն դոլար), այլև նախորդ եռամսյակի համեմատ (505,7 մլն դոլար)։

Ներդրումների ծավալով առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 51,8 մլն դոլար, որին հաջորդում են Միացյալ Թագավորությունը (45,8 մլն դոլար) և Նիդեռլանդները (45,3 մլն դոլար)։ Վրաստանի հարևան երկրները՝ Թուրքիան և Ադրբեջանը ընդգրկված են ամենաշատ ներդրումներ կատարած տասնյակում։ Հայաստանը տասնյակում չկա։

Տեսանյութեր

Լրահոս