Ռուսաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարել Մոսկվայում
Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից։
Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցերը, որոնք ներառված են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում։
Կողմերն ընդգծել են առևրի զարգացման դրական դինամիկան, որը հաստատում է երկկողմ համագործակցության արդյունավետությունը։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության աճը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 20 տոկոս:
Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը՝ ուղղված համագործակցության բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը։