Ինչպես փոխանցում է TRT.net.tr կայքը հայալեզու բաժնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան ստորագրած որոշմամբ, որը հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում, Դեսպան Սերդար Քըլըչը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի Հանրապետության հատուկ ներկայացուցիչ։
Թուրքիայում գործող «Հասարակական-քաղաքական դաշտի հետազոտությունների կենտրոն»-ը Ստամբուլ, Իզմիր, Անկարա, Քոնիա, Սամսուն, Տրապիզոն, Բուրսա, Մուղլա, Անթալիա, Ադանա, Մերսին, Էրզրում, Աղրի, Կարս, Դիարբեքիր, Շանլըուրֆա, Մարդին, Բաթման, Վան և Սիիրթ քաղաքների 1876 քաղաքացիների շրջանում սոցհարցում է անցկացրել, որի համաձայն՝ հարցվածների 56,9 տոկոսը կողմ է արտահայտվել արտահերթ ընտրություններին, 24,2-ը՝ դեմ:
Տնտեսական ճգնաժամի ֆոնին Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները դասվել են աշխարհի ամենահոռետես քաղաքացիների շարքին:
Թուրքիայի հանդեպ նման ոչ բարեկամական քայլի համար Ադրբեջանում պիտի որ ունենան հիմնավոր պատճառներ, որոնցից առաջինը կարող է լինել ՌԴ ոչ բացահայտ ճնշումները, երկրորդը՝ հայ-թուրքական հերթական «սիրախաղը»»։
Ե՛վ 2022 թվականի ղազախական իրադարձությունները, և՛ Հայաստանում 2008 և 2018 թվականին տեղի ունեցած զանգվածային խռովություններն իրար նման են նրանով, որ և՛ Ղազախստանում, և՛ Հայաստանում այդ իրադարձությունների հետևում կանգնած էին արտաքին ուժեր, ուստի այս օրերին ճիշտ են ինչպես այն մարդիկ, որոնք ի ցույց են դնում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առավելությունը՝ առանց ՀԱՊԿ-ին դիմելու փողոցային խռովությունները կանխելու հարցում, և՛ այն մարդիկ, որոնք թիրախավորում են փողոցով իշխանության եկած, բայց փողոցը ճնշելու համար զորք ուղարկած կապիտուլյանտին, որովհետև, եթե 2018 թվականին նա խնդիր էր դրել իշխանության գալու, ապա հիմա ունի խնդիր՝ իշխանությունը պահելու, որի համար իմաստ էլ չուներ մանևրելու և Ղազախստան զորք չուղակելու։
Տարեսկզբից Ղազախստանում ծավալված լրջագույն ներքաղաքական բախումները՝ ահաբեկչական տարրերի կիրառմամբ ու ներիշխանական բախումներով, ստվերել են հետսովետական տարածքում տեղի ունեցող մի շարք այլ իրադարձություններ:
Բաքվի Սաբունչիի շրջանային դատարանում շարունակվել է ՀՀ երկու քաղաքացու՝ Իշխան Աշոտի Սարգսյանի և Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի գործով դատավարությունը: Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է «ահաբեկչության», «պետական սահմանի ապօրինի հատման» համար:
2021թ․ դեկտեմբերի վերջին Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին: Այս մասին հաղորդագրություն էր հրապարակվել Իրանի նախագահի պաշտոնական կայքում:
Ադրբեջանական կողմը հերթական անգամ կրակ է բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի ուղղությամբ, որի հետևանքով այրվել է քաղաքացիական ավտոմեքենա։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է հայ-թուրքական երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, Սերդար Քըլըչի հետ։
Երիտթուրք պարագլուխներից Ջեմալ Փաշայի թոռը՝ T24-ի լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, իր սյունակում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքագծին և պարբերաբար հնչեցրած վիրավորանքներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թեհրանը հույս ունի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ Վիեննայի բանակցությունների ընթացքում ատոմի շուրջ երկարաժամկետ գործարք կնքել եւ անիմաստ է համարում ժամանակավոր համաձայնագիրը: Այդ մասին հաղորդել է «Թասնիմ» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարարությանը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Ղազախստանի իրադարձություններին, ասել է, որ իրենց ցանկությունը այդ երկիրում ժամ առաջ կայունության և խաղաղության հաստատումն է։
Ամերիկյան «Netflix» ընկերության կողմից ցուցադրվող բազմասերիանոց ֆիլմերից մեկում օգտագործված քարտեզն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։ Դրանում Հայաստանը ներկայացված է եղել իր պատմական սահմաններով՝ ներառելով Թուրքիայի ներկայիս տարածքը։
Աշխարհում կա մոտ 11,5 մլն տոննա մոլիբդենի պաշար, որից մոտ 800 հազար տոննան գտնվում է Սյունիքի մարզում։ Սյունիքի մոլիբդենի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 15 մլրդ դոլար։
Վրաստանում հունվարի 8-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 622 նոր դեպք:
«Ղազախստանում չափազանց բարդ իրավիճակ է ստեղծվել, որի հիմքում, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին ներքաղաքական կոնտեքստն է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ղազախստանյան իրադարձություններին ու ՀԱՊԿ որոշմանը՝ միջամտել իրավիճակին։
Թուրքիայում հանրապետական դատախազ Նուսրեդդին Սալթաբաշին Դատավորների և դատախազների խորհուրդը հեռացրել է աշխատանքից։ Պատճառը Սալթաբաշի «TikTok» սոցիալական ցանցի թուրքական տիրույթում հրապարակած տեսանյութերն են, որոնք կարճ ժամանակահատվածում վերջինս ֆենոմեն են դարձրել։
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին ոչ ոք չի հարցրել՝ կո՞ղմ է Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելուն, թե՞ ոչ:
Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է հունվարի 7-ից սկսած այդ երկրի չափանիշներով համաճարակային վտանգավոր՝ «կարմիր» գոտում գտնվող բոլոր երկրներին դուրս հանելու մասին։ Այդ ցանկի մեջ էր ներառված նաև Թուրքիան։
Ղազախստանում իրավիճակը մնում է լարված: Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում՝ թվով 100 զինծառայող։ Ինչպես նշում են Արտգործնախարարությունից, Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
168.am-ը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ սպասել հունվարի 14-ի հանդիպումից, և, առհասարակ, ինչպիսի՞ հեռանկար ունի հայ-թուրքական հարաբերությունների նորմալիզացիային ուղղված նոր փուլը։
«Անցած տարին Հարավային Կովկասի համար ոչ պակաս բարդ ու ինտենսիվ էր, քան 2020 թվականը, որը տարածաշրջանում մի քանի հազար կյանք խլեց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում, ամփոփելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական տարին, ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը:
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի կարծիքով՝ 2022 թվականը բավականին լարված և քաղաքական առումով լուրջ զարգացումների տարի է լինելու, մասնավորապես՝ Հայաստանի, այդ թվում՝ Արցախի համար։
Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը կարծում է, որ անցած տարին դիվանագիտական և քաղաքական գործընթացներով հարուստ էր Հարավային Կովկասում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2022 թվականը Շուշիի տարի հռչակելու մասին։ Այս մասին ասված է պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը գտնում է, որ 2021թ․ ընթացքում հարավկովկասյան «շախմատային պարտիան» շարունակվել է մեծ թափով, և ներկայումս «թագավորական գամբիտի» փուլում ենք: Դա, ըստ նրա, այս տարի ևս շարունակվելու է, բոլոր խաղացողները ձգտելու են ամրապնդել իրենց տակտիկան, որը բոլոր խաղացողների դեպքում քիչ թե շատ նորմալ է, իսկ Հայաստանի դեպքում, մեղմ ասած, ոչ շահեկան: Տարասովը […]
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) 28 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ 40 նոր միջնորդությունները հասել են Թուրքիայի մեջլիս: