Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 12 հազար 101-ով: Մահացել է 45 մարդ։ Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 565 հազար 769 դեպք:
«Ոչ միայն չեն խոսում, նայեք՝ պատերազմից հետո «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսը չկա, Արցախ չեն այցելում պետական պաշտոնյաները, սա վատ մեսիջ է: Ալիևը, որ սպառնում է, թե կարող է ճանապարհը փակել, անցակետեր դնել, այդ ճանապարհը օրուգիշեր անընդհատ պետք է գործի, բոլորս եթե շաբաթ-կիրակի ժամանակ ունենք, պետք է գնանք Արցախ: Արցախն այսօր մեր կարիքն ունի: Մենք չենք կարող թողնել Արցախը: Իմ տրամաբանությունից դուրս է այն մտածելակերպը, թե Արցախը տանք՝ էլ պատերազմ չի լինի. պատերազմն արդեն Վարդենիսում է, արդեն Իջևանի, Ոսկեպարի, Նոյեմբերյանի ուղղությամբ է, Արարատյան դաշտում՝ Երասխի ուղղությամբ է: Եվ ի՞նչ ենք անում մենք»:
Թուրքական մամուլում նորից շրջանառվում է ամերիկյան «Netflix» ընկերության բազմասերիանոց ֆիլմերից մեկում օգտագործված քարտեզը, որը մինչ այդ բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում։ Նշյալ քարտեզում «ARMENIA» բառը ներկայացված էր եղել ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող արևելյան տարածքների վրա։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Տարոն Սիմոնյանն է:
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից այս շինծու և հակահայ նկատառումներով թելադրված քրեական հետապնդումները, ինչպես նաև միջազգային իրավապահ ընթացակարգերի նմանօրինակ չարաշահումը»,- ասվում է հայտաարության մեջ:
Թուրքական դատարանն անսպասելիորեն արդարացրել է «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» արտահայտություններն օգտագործելու համար քրեական հետապնդման ենթարկված Դիարբեքիրի փաստաբանների պալատի ղեկավարներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պուտինը և Ալիևը ստորագրել են «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիրը
«Արցախցիների հասցեին քննադատություներ հնչեցնողներն այս կամ այն կառույցից ֆինանսավորվում են ու նպատակ ունեն ազգին պառակտել։ Սկզբում եկան՝ սև ու սպիտակ արեցին, հիմա էլ արցախցի ու հայաստանցի են անում։ Արցախցուն կամ Ռոբերտ Քոչարյանին ասում են ալբանացի, թե դա որտեղի՞ց են վերցրել, այդ ազգը հիմա գոյություն չունի, հիմար-հիմար զրույցներ են անում։ Ալբանացի են ասում այն ժամանակ, երբ ունեինք ազատագրված, ապահով Արցախ։ Այսօր ի՞նչ է կատարվում Արցախում, թող իշխանությունը գա՝ իր աչքով տեսնի։ Չնայած արցախցին սա հանդուրժողը չէ, բայց պետք է գիտակցենք, որ չպետք է ուշանանք, ու ավելի վատ բաներ կատարվի»,- հավելեց Արծվիկ Սարգսյանը։
«Առաջիկա ժամերի ընթացքում մենք մոտավոր պատկեր կկարողանանք ունենալ, թե ինչ է կատարվելու: Մինչ ճանաչման փաստը խոսվում էր երկու սցենարի մասին՝ ճանաչում և ռազմական գործողություններ, որի արդյունքում ինչ-ինչ պրոցեսներ կարող էին տեղի ունենալ: Գնացին ճանաչման ճանապարհով, ինչը կանխատեսելի էր, որովհետև այս ճգնաժամը հանգուցալուծման տեղ չուներ: Ես բազմիցս ասել եմ, որ կողմերի կարմիր գծերն այնքան ընդգծված են, որ որևէ մեկը հետքայլ անել չի կարող»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը դեռևս ամբողջությամբ կարգավորված չէ, բայց առաջխաղացում կա:
Կեղծավորության ցայտուն օրինակ է. Արթուր Խաչատրյանը՝ ադրբեջանցի պատգամավորին
Արձագանքելով ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամմադովի հայտարարությանը, թե ԼՂ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստին ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը հստակեցրեց՝ ԼՂ-ն չի վերահսկվում ադրբեջանցիների կողմից:
«ԼՂ այն հատվածը, որտեղ ապրում են հայեր, գտնվում է մեր վերահսկողության տակ»,- այսօր Երևանում ընթացող Եվրանեսթի հանձնաժողովների նիստի շրջանակում նման հանդուգն հայտարարություն արեց ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամմադովը՝ անդրադառնալով Եվրանեսթի հայ պատվիրակ Տաթևիկ Գասպարյանի ելույթի այն հատվածին, որ Արցախի բնակչությունը չունի հասանելիություն կորոնավիրուսի պատվաստանյութերին, որը լուրջ խնդիր է:
Ադրբեջանցի պատգամավորները սադրիչ են որակում Դիանա Սարումովայի ելույթը
Այն, ինչ մեզնից պահանջվում է հիմա, կայունությունն է. Դիանա Սարումովա
Բաքվի բռնապետի խորհրդարանի՝ Երևան ժամանած ներկայացուցիչն այնքան համարձակություն ունի, որ «Արցախը Ադրբեջան է!» ետնանկարով իր թվիթերյան օգտահաշվի միջոցով մեր մայրաքաղաքից ողջույններ է հղում աշխարհի ադրբեջանցիներին և շնորհավորում նրանց «Ջրի չորեքշաբթին։
Դիարբեքիրի 13-րդ քրեական դատարանի վճռով արդարացվել են 2016-ից 2018թթ. ընթացքում Դիարբեքիրի փաստաբանների պալատի կողմից արված հայտարարություններում «Հայոց ցեղասպանություն», «Մեծ եղեռն», ինչպես նաև «Քուրդիստան» ձևակերպումների պատճառով դատվող պալատի նախկին նախագահ Ահմեթ Օզմենը, ներկայիս նախագահ Նիհաթ Էրենը, ինչպես նաև պալատի 9 այլ անդամներ:
Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ադրբեջանցի պատգամավորը Երևանում կոչ է անում աջակցություն հայտնել «Հարավային գազային միջանցքին»
Համաշխարհային հանրակցությունը պետք է դիմադրի ԱՄՆ-ի պատժամիջոցային քաղաքականությանը, որը նպատակամիտված է նավթի-գազի ճյուղի դեմ: Փետրվարի 22-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչումն անընդունելի է համարել:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով ՌԴ նախագահի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչմանը, նշեց, որ, բնականաբար, ողջունում են այդ քայլը։
Օրերս ռուսական պետական «РТР» հեռուստաընկերությանբ հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ, որը վարում էր հայտնի լրագրող Դմիտրի Կիսելյովը, սկանդալային դիտարկումներ են արվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսաստան-հավաքական Արևմուտք աշխարհաքաղաքական առճակատման հերթական պիկում՝ Դոնբասում բռնկված ռազմական լարվածության ֆոնին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը։
Ադրբեջանցի պատգամավորը սուր արձագանքեց Արման Եղոյանի ելույթին
Մենք Իլհամ Ալիևի երեսին հենց Բաքվում ենք ասել, որ ինքը ցեղասպան է. Նաիրա Զոհրաբյան
Ադրբեջանում հայերի, հայ մշակույթի և հայկական ամեն ինչի նկատմամբ ատելությունն է’լ ավելի է խորանում. Արման Եղոյան
Խաղաղության համաձայնագիրը լավ հնարավորություն է մեր երկրների համար. ադրբեջանցի պատգամավորը Երևանում
ԼՂ հակամարտությունն ավարտված է, գերիները՝ վերադարձված. ադրբեջանցի պատգամավորը՝ Երևանում
Ստամբուլի տնտեսական հետազոտությունների միությունը հրապարակել է Թուրքիայում ընտրողների շրջանում քաղաքական կուսակցությունների վարկանիշը ցույց տվող վերջին սոցհարցման արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։