Եվրոպան միայն կշահի, եթե շուտով խաղաղության պայմանագիր կնքվի Ադրբեջանի և Հայաստանի միջև. Ալիևի ներկայացուցիչ

Եվրոպան միայն կշահի, եթե շուտով խաղաղության պայմանագիր կնքվի Ադրբեջանի և Հայաստանի միջև։

Այս մասին Էստոնիայի հանրային հեռուստատեսությանը (ERR) տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նա ընդգծեց, որ եթե եվրոպական երկրները չկարողանան էականորեն օգնել դրան, ապա Ադրբեջանը ակնկալում է, որ նրանք առնվազն չեն միջամտի դրան։

«Ես կցանկանայի դիմել ԵՄ երկրներին, որպեսզի նրանք աջակցեն Ադրբեջանի ցանկությանը հնարավորինս շուտ ավարտին հասցնել խաղաղ գործընթացը և համաձայնության գալ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ։

Սա մեզ թույլ կտա շրջել թշնամանքի այս էջը, և ամբողջ Հարավային Կովկասը աստիճանաբար կսկսի նորմալ կյանքով ապրել, երբ երեք երկրներն էլ լավ հարևաններ կլինեն։

Եվ ես կցանկանայի ձեզ խնդրել զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են վնասել այս հեռանկարին։

Ցավոք, Եվրամիությունը դեռ լիովին միասնական կառույց չէ, և մենք տեսնում ենք, թե ինչպես են առանձին երկրների դիրքորոշումները բացասաբար ազդում Հարավային Կովկասում երկարաժամկետ արդար խաղաղության հասնելու գործընթացի վրա»,- նշել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը։

«Եվրամիությունը պետք է ուրախ լինի, եթե իր անմիջական հարևանությամբ, մասնավորապես՝ Հարավային Կովկասում, նոր պատերազմների հեռանկարներ չլինեն»,- ընդգծել է Ամիրբեկովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031