
Իրանում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 73-ի

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի, վիրավորների թիվը՝ 171-ի։ Այս մասին հաղորդում է իրանական IRIB լրատվամիջոցի հրապարակումը։
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պայթյունները տեղի են ունեցել Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցի օրը՝ Քերման քաղաքի Սահեբ ալ Զաման մզկիթի մերձակայքում անցկացվող արարողության ժամանակ։
Քերմանի նահանգապետի տեղակալը հարձակումը որակել է որպես «ահաբեկչական»։