Բաժիններ՝

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա առնվազն 53 զոհ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով առնվազն 53 մարդ է զոհվել։ Եվս 70 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է իրանական IRIB լրատվամիջոցը։

Պայթյունները տեղի են ունեցել Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցի օրը՝ Քերման քաղաքի Սահեբ ալ Զաման մզկիթի մերձակայքում անցկացվող արարողության ժամանակ։

Քերմանի արտակարգ ծառայությունների ղեկավարը հայտարարել է, որ տեղի են ունեցել ռումբերի պայթյուններ։

Քերմանի նահանգապետի տեղակալը հարձակումը որակել է որպես «ահաբեկչական»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս