
Իրանում սգո օր է հայտարարվել

Իրանի Քերման քաղաքում` գեներալ Քասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթի ժամանակ կատարված ահաբեկչությունը պատվիրած և իրականացրած անձինք կհայտնաբերվեն և օրենքի ողջ խստությամբ կպատժվեն։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Նա դատապարտել է «հակաիրանական հանցագործների» ահաբեկչական այս քայլը և ցավակցել է զոհվածների ընտանիքներին։ Նա տեղի իշխանություններին կոչ է արել բոլոր տուժածներին օգնություն տրամադրելու համար միջոցները ձեռնարկել։
Իրանում հունվարի 4-ը սգո օր է հայտարարվել։
Հիշեցնենք, որ այսօր Իրանի Քերման քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթերի ժամանակ տեղի է ունեցել պայքուններ, զոհերի թիվը հասել է 188-ի: