Իրանի նախագահը կայցելի Թուրքիա
Նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտոնական այցի նպատակով հինգշաբթի առավոտյան կգլխավորի բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակությունը Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։
Այս մասին տեղեկանում ենք «ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությունից:
«Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Պաշտոնական ընդունելությունից հետո նրա հետ մասնավոր հանդիպում կանցկացնի, իսկ հետո կկայանա Իրանի և Թուրքիայի համագործակցության բարձրագույն խորհրդի ութերորդ նիստը ՝ երկու նախագահների նախագահությամբ»,- ասված է հայտարարության մեջ: