Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ռազմագործողության մասին: Նա նշել է, որ Թուրքիան մերժում է այս գործողությունը՝ այն որակելով որպես միջազգային իրավունքին հակասող քայլր, խաղաղությանը և կայունությանը հասցված ծանր հարված:
Վիեննայում փետրվարի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:
«Հայաստանում տեղի է ունենում նույն այն գործընթացը, ինչ Ադրբեջանում էր տեղի ունենում, երբ Ադրբեջանը պարտված կողմ էր, և ՀՀ պատվիրակները գնում էին Բաքու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Եվրանեսթի ադրբեջանցի պատվիրակների հայաստանյան «ընդունելությանը»՝ նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Էրդողանը շեշտել է, որ միշտ մեծ կարևորություն է տվել տարածաշրջանային խնդիրների հարցով Պուտինի հետ հիմնած սերտ երկխոսությանը՝ ավելացնելով, որ տեսել են դրա դրական արդյունքներն, և ինքը վճռական է այդ մոտեցումը շարունակելու հարցում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն աֆրիկյան երկրներ կատարած պաշտոնական այցերից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Դրանցից մեկը վերաբերել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առկա գործընթացին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:
Թուրք պաշտոնաթող դեսպան Սելիմ Քարաօսմանօղլուն թուրքական «Cumhuriyet» թերթի հետ զրույցում գնահատականներ է տվել Թուրքիա-Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) և Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ռուս-ադրբեջանական արդեն դաշնակցային հարաբերությունները հայկական դիվանագիտության ֆիասկոն են և Նիկոլ Փաշինյանի ձախողումը:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն արձագանքել է Երևանի Կապույտ մզկիթ այցելած ադրբեջանցի պատգամավորներին, ովքեր իրանական ճարտարապետական կոթողն անվանել էին «ադրբեջանական հուշարձան»:
Փառք ու պատիվ Հայաստանին ու Իրանին, մեր երկու ազգերին, մեր անջնջելի ու անհափշտակելի պատմությանն ու քաղաքակրթությանը»:
Մոսկվայի և Բաքվի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումը կարող է հավելյալ հնարավորություններ ստեղծել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համար: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Բանակի վերջնականապես կազմաքանդմանն են նաև գնալու՝ հանուն պաշտոնների պահպանման՝ բոլոր տապալումների մեղքը բարդելով նախկինների վրա. այդ դեպքում հարց է առաջանում, բա եթե դուք նախկինից ոչնչով չեք տարբերվում, ընդհակառակը՝ ավելի վատն եք, բա ժողովրդին ինչո՞ւ խաբեցիք, եկաք իշխանության. եկաք, որ Արցախը հանձնե՞ք, թե՞ 4000 տղերքի գլուխն ուտեք»,- ասաց Սաղաթելյանը։
Աշխարհը կառավարվում է պոպուլիզմով: Հայաստանը ևս բացառություն չէ: Պոպուլիստական հայտարարությունների պակաս չկա ոչ մի ոլորտում՝ առողջապահությունից մինչև պաշտպանություն ու անվտանգություն: Իշխանափոխությունից հետո հենց պոպուլիզմն աստիճանաբար նվազեցրեց հասարակության վստահությունը բանակի հանդեպ, խարխլեց դրա հիմքերը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Օքան Գայթանջըօղլուն հայտարարել է, որ երկիրը գնում է դեպի պարենային ճգնաժամ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքական լրատվամիջոցները և քաղաքական շրջանակները շարունակում են քննարկել Դոնբասի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման մասին Ռուսաստանի ընդունած որոշումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանն ու Ալիևը վերահաստատել են երկկողմ հարաբերություններում ու տարածաշրջանային հարցերում համատեղ հանդես գալու պատրաստակամությունը:
Լուսանկարները, որոնք արվել են դեպքի վայրից, բայց այդքան էլ հաջողված չեն ստացվել, խոշորացնելու դեպքում՝ կկարողանաք տեսնել թուրքիայի ոտքերի տակ ինքնակամ թավալ եկող «թիմ լիդերի» տարփալի ժպիտը, որից էլ, վստահաբար, կկռահեք նրա անուն-ազգանունը:
Փետրվարի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից մեկնել է Սենեգալ՝ աֆրիկյան երկրներ կատարած այցի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Երևանն ու Մոսկվան տարբեր մակարդակներում, այդ թվում` բարձր և բարձրագույն, հետևողականորեն քայլեր են ձեռնարկում հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում ընդլայնելու ուղղությամբ՝ ի շահ անվտանգության երաշխավորված պայմաններում մեր երկրների զարգացման։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան երկու հարևան պետությունների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների շուտափույթ վերսկսման հույս ունի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է հետագա քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու և Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարթակ ստեղծելու համար, քանի դեռ Երևանը վճռական է շարունակել կարգավորման գործընթացը, որը սկսվել է հատուկ ներկայացուցիչների նշանակմամբ: Այս մասին հայտնում է Dailysabah-ը:
Իրանի իշխանությունները պլանավորում են շուտով առեւտրական ներկայացուցչություն բացել Կատարում: Փետրվարի 23-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ամփոփելով արաբական երկիր կատարած այցի արդյունքները։
Շուրջ 6 հազար բաժանորդ Թբիլիսիում առանց գազի մատակարարման է մնացել գազատարում տեղի ունեցած վթարի պատճառով: Այդ մասին հաղորդում է Tbilisi Energy ընկերությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սենեգալ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան մասնակցելու է ՆԱՏՕ-ի առաջնորդների առցանց գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Շուշիի Հռչակագիրը» պետք է մեզ բերի այն գիտակցմանը, որ սեփական ուժերով և ռեսուրսներով երկրի ինքնիշխանությունն ու պետական սահմանները պաշտպանելու անկարողությունը՝ նշանակում է լինել խոցելի պետություն, լինել, թեկուզ բարեկամական, բայց արտաքին գործընկերներից ուղղակի կախվածության իրավիճակում։ Մենք միաժամանակ պետք է գիտակցենք և հետևաբար նաև գնահատենք «Շուշիի հռչակագրի» դրույթները՝ որպես դրա մասնակիցների բացահայտ ձգտում․
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի բնորոշմամբ՝ այս ամենով պետք է հստակ արձանագրել, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունն ըստ էության վավերացնում է այդ փաստաթուղթը և սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը։ Հետևաբար՝ ՀՀ այն քաղաքացիները, որոնք դեռ կասկածում էին, որ այս իշխանությունը որևէ կապ ու առնչություն չունի Հայաստանի, Արցախի շահերի հետ, սա ևս մեկ փաստ է, որ տեսնեն ու դրանում համոզվեն։
Սենեգալում մահացել է Թուրքիայի նախագահականի պահպանության ծառայության հատուկ գործողությունների բաժնի ղեկավար Հայրեթթին Էրենը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ես տեսա ադրբեջանցու ցինիկ ելույթը, ով ասում էր՝ գերիները վերադարձվել են. Արման Թաթոյան
ՀՀԿ փոխնախագահը նաև մտահոգություն է հայտնում, թե եթե Ուկրաինայում «այդ դոմինոն փլվեց, հաջորդ ֆրոնտը Հարավային Կովկասն է»։