Կովկասում խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Թուրքիայի ՊՆ

Կովկասում անվտանգության և խաղաղության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ըստ ադրբեջանական Report գործակալության` հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Կովկասյան տարածաշրջանն այլևս հակամարտությունների կարիք չունի, այլ բարեկամության և համագործակցության», – ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Խոսելով Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններից՝ Գյուլերը շեշտել է՝ Թուրքիան կշարունակի զարգացնել ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ։

Ռազմավարական դաշինքն ամրապնդելու և համագործակցությունը խորացնելու Անկարայի և Բաքվի համատեղ ջանքերը հաջողությամբ շարունակվում են, ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031