«Մինչ Հայաստանի իշխանությունը կոտրում է հայոց պետականությունը պահպանող ինստիտուտները, Ադրբեջանի գործողություններն առավել ագրեսիվ են դառնում». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը կտրուկ ակտիվացրել է քարոզչական հարձակումները` Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանները, այդ թվում` Երևանը, ներկայացնելով որպես պատմական ադրբեջանական բնակավայր:

Ակնհայտ երևում է, որ այս ուղղությամբ դրվող գումարները անգամներով մեծացվել են, իսկ կիրառվող զինանոցը` ընդլայնվել:

Այնպես չէ, որ այլ շրջափուլերում Ադրբեջանը նման հետաքրքրություն չի ներկայացրել, այլ է հիմա խնդիրը` քարոզչությունն ուղիղ առնչություն ունի Հայաստանի նկատմամբ աճող նոր քաղաքական հավակնությունների հետ:

Մինչ Հայաստանի իշխանությունը ներսում կոտրում է հայոց պետականությունը պահպանող ինստիտուտները, ձեռքերը բաց վազում Ադրբեջանի ու Թուրքիայի ուղղությամբ, Ադրբեջանի գործողություններն առավել ագրեսիվ են դառնում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031