2023թ. Թուրքիայի արտահանումների ծավալը կազմել է 256 մլրդ դոլար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Թուրքիայի գործատուների արհիմությունների համադաշնության (TİSK) ֆորումում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանն ընդգծել է TISK-ի՝ 60 տարի ի վեր Թուրքիայում իրականացրած գործատուների ներկայացուցչական գործունեության կարևորությունը և ինչպես նաև դրա կողմից իրականացվող այլ գործառույթների նշանակությունը։

«TİSK-ին անդամակցող գործատուների մոտ գրանցված աշխատատեղերում աշխատում է շուրջ 2 մլն մարդ։ Համադաշնությունը ներկայացնող աշխատակիցները և բիզնեսները մեր երկրին բերում են 200 մլրդ դոլարի շահութաբերություն, իսկ արտահանմանը՝ 100 մլրդի»,-ասել է նա։

Նա շնորհավորել է TİSK-ի ներկայացուցիչներին իրականացված աշխատանքի համար։

Էրդողանը նաև նշել է, որ 2023-ին Թուրքիայից արտահանված ապրանքների ընդհանուր ծավալը կազմել է 256 մլրդ դոլար, ինչում էլ մեծ ներդրում է ունեցել համադաշնությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031