Ստամբուլում կյանքը գրեթե 2 անգամ թանկացել է
Ստամբուլի «Planlama» գործակալությունը հետազոտություն է կատարել ամսական կտրվածքով Ստամբուլում ապրելու համար միջինում անհրաժեշտ գումարի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ պարզ է դարձել, որ Ստամբուլում բնակվող 4 հոգուց բաղկացած յուրաքանչյուր ընտանիքի կեցության համար ամսական անհրաժեշտ է միջինում 49․159 լիրա (թուրքական դրամական արժույթ) (շուրջ 1700 դոլար)։
Ինչը նախորդ տարվա համեմատ գրանցվել է ավելի քան 78 տոկոս աճ։ Ամսվա ընթացքում կեցության համար անհրաժեշտ միջին գումարը 2022-ին կազմել է 27․596 լիրա (շուրջ 1000 դոլար)։
Նշենք, որ նման ցուցանիշը սերտորեն կապված է 2023-ին Թուրքիայում գրանցված և ներկայումս աճող գնաճի (ինֆլյացիայի) հետ։
Օրինակ Ստամբուլում աղացած մսի ամսական գնաճը կազմել է միայն 11․84 տոկոս, տարեկանը 113,4 տոկոս, իսկ հիգիենայի պարագաների տարեկան գնաճը՝ ավելի քան 190 տոկոս։