«Ադրբեջանը կրկին հիշել է 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որովհետև Հայաստանի իշխանություններից բան պոկելու հերթական ռաունդն է». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում փորձում է «բրթել» 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ու դրա շրջանակներում պնդում, որ հայաստանյան իշխանություններն այդ փաստաթղթով միջանցքի համաձայնություն են տվել:

Եռակողմ հայտարարությանն ամենատարբեր ռակուրսներից բազմիցս անդրադարձել եմ, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանին երբ պետք է եղել` թքել է այդ փաստաթղթի վրա ու իր ձևով գործել, այդ թվում` պատերազմի միջոցով հարցեր լուծել:

Հիմա կրկին հիշել է փաստաթուղթը, որովհետև Հայաստանի իշխանություններից բան պոկելու հերթական ռաունդն է:

Ադրբեջանի գործելաոճը նույնն է` սեղմել մինչև վերջ: ՀՀ իշխանության պահվածքում էլ առանձնապես բան չի փոխվել` «տակտիկական նահանջների» ներքո շարունակ հանձնել ու զիջել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031